Fastfood-ը վնասակար է մարդու առողջության համար, որովհետև պարունակում է մեծ քանակությամբ ճարպեր, ոչ որակյալ ձեթ ու աղ։ Միջին բուրգերը պարունակում է մոտ 387 կիլոկալորիա, որից ամբողջ 183 կիլոկալորիան ճարպ է։ «Արաջին լրատվականին» դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը հայտնեց, որ նման վնասակար բաղադրություն ունենալու պատճառով fast-food-ի հաճախակի օգտագործումը կարող է հանգեցնել ճարպակալման, շաքարային դիաբետի և սրտանոթային հիվանդությունների ձեռքբերման։ Fast-food-ը խիստ կալորիական է։
Դիետոլոգի խոսքով, fastfood-ը առավել վնասակար է ուտելու սխալ սննդային սովորություններ ունեցող մարդկանց համար։ Սխալ սննդային սովորություններն են՝ արագ ուտելը, չծամելը, չնախաճաշելը, մեծ քանակով գազավորված խմիչքների օգտագործումը։
Ինչպես հայտնում է Վարդանուշ Պետրոսյանը, fastfood-ի բացասական կողմերից է նաև այն, որ այն ախորժակ է բացում, և մարդ չի հագենում մի համբուրգերով կամ հոթդոգով և ուտում է անընդհատ։ Պատահական չէ, որ fastfood-ի չափաբաժինը գնալով մեծանում է։










































