Եվրոպայով մեկ ճանապարհորդող բիզնես ղեկավարների շրջանում կատարված հարցումը ցույց է տվել, որ սիրային արկածների համար լավագույն քաղաքը Փարիզն է: Հարցվողների 52 տոկոսը հենց Ֆրանսիայի մայրաքաղաքն է նշել որպես իրենց ընտրության քաղաք, երբ խոսքը առանց կնոջ կամ մշտական զուգընկերոջ ճանապարհորդելիս, կարճաժամկետ սիրավեպերի մասին է, հաղորդում է Reuters գործակալությունը: Հետո հաջորդում են ըստ նվազեցման`Միլանը, Բարսելոնան, Բրյուսելը, Լոնդոնը, Ժնևը և Բեռլինը:
Հարցումը անցկացրել էր Gleeden.com ժամադրությունների գործակալությունը: Այն ներառել էր 30 –ից 55 տարեկան, մշտական կապի մեջ գտնվող և 50 000 եվրոյից ավել եկամուտ ունեցող 950 մարդ:









































