Վրաստանի նախագահը ստացել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը: Սալոմե Զուրաբիշվիլին, իր ծննդյան օրը, ուղիղ եթերում պատվաստվել է AstraZeneca-ի պատրաստուկով: Նա նշում է իր 69-ամյակը:
«Այսօր ես պատվաստվել եմ առանց հերթի. դրա իրավունքը չունի ո՛չ նախագահը, ո՛չ էլ այն (տարիքային) խումբը, որին ես պատկանում եմ: Առաջնահերթը բժիշկների, բուժքույրերի և բժշկական անձնակազմի պատվաստումն է. անցած ամիսները բարդ և ծանրաբեռնված են եղել նրանց համար: Նրանք պետք է պատվաստվեն, որպեսզի պաշտպանեն իրենց և չվարակեն ուրիշներին»,- ասել է Զուրաբիշվիլին: