Friday, 26 04 2024
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել

Եթե ուզում ենք կառավարել վարակը, ապա, միանշանակ, պատվաստանյութը մեր զենքն է վարակի դեմ. համաճարակաբան

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանում համաճարակաբան Մերի Տեր Ստեփանյանը։

– Տիկին Տեր-Ստեփանյան, արդեն մասնագետները նշում են, որ Հայաստանում գործ ունենք կորոնավիրուսի երրորդ ալիքի հետ, և 112 տոկոսով վարակի աճ կա: Ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը և ինչպե՞ս կարող ենք արագ վարակի տարածումը կանխարգելել:

– Ես չեմ կարող ասել, թե ինչի հետ գործ ունենք, որովհետև չկա այդ վերլուծությունը, թե այդ հիվանդացածները որ խմբում են, որ խումբն է ավելի շատ այս պահին ախտահարված Covid-ով: Այն, որ շփումներն ակտիվացել են և դրա հետ կապված աճը կա, սա միանշանակ է, բայց կա՞ արդյոք կրկնավարակ, շտամի փոփոխություն տեղի է ունեցել, թե ոչ, այդ հարցերին ես չեմ կարող պատասխանել: Իսկ դրանք կարևոր են համաճարակաբանական ավելի ճիշտ վերլուծություն անելու տեսանկյունից:

Վարակի տարածումը պատվաստանյութերով կանխելը լավագույն տարբերա՞կն է:

– Միանշանակ, այո՛: Եթե ուզում ենք կառավարել վարակը, ապա, միանշանակ, պատվաստանյութը մեր զենքն է վարակի դեմ: Համաճարակաբանները այսպիսի մի արտահայտություն ունեն՝ կառավարելի վարակ: Այստեղ մենք նկատի ունենք սպեցիֆիկ պրոֆիլակտիկա, պատվաստանյութը, նաև պասիվ շփումը, որն այս դեպքում այդքան էլ արդյունավետ չէր:

Ընդհանրապես, մարդկանց մոտ զգուշավորություն կա՞ Covid-ի դեմ պատվաստվելու առումով:

– Ճիշտն ասաց, այո՛, և այդ զգուշավորությունն ամբողջ աշխարհում կա, միայն Հայաստանում չէ: Դա ունի իր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները: Նախ ասեմ, որ պատվաստանյութը շատ արագ ստեղծվեց: Բոլորը գիտեն, որ ցանկացած դեղամիջոց, որ պետք է ներմուծվի, տարիներով տարբեր փորձաշրջաններ է անցնում: Մարդկանց մոտ տարակուսանք է առաջացնում, թե մեկ տարվա մեջ ինչպես ստեղծվեց Covid-ի պատվաստանյութը: Այստեղ կարելի է ասել, որ պատվաստանյութը արագ ստեղծվեց, որովհետև շատ մեծ գիտական և նյութական ներուժ միաժամանակ զբաղված էին դրանով: Սա ձեռքբերում է գիտության համար և նաև պրակտիկ արժեք ունի այն առումով, որ մեզ օգնելու է կանխարգելել Covid-ը: Իսկ սուբյեկտիվ պատճառները բազմաթիվ են. մարդիկ ունեն տարակուսանքներ ընդհանրապես պատվաստանյութերի նկատմամբ: Ընդհանրապես, այդպիսի բան կա, երբ դեղամիջոցը տալիս են հիվանդին, ասում են՝ արդյունքը տեսնում ենք, հիվանդը բուժվեց, պատվաստանյութի արդյունքը այդքան տեսանելի չէ անմիջապես: Դու չես տեսնում, որ պատվաստանյութը ստացա և անմիջապես չհիվանդացա: Դրա համար մարդիկ թերահավատորեն են վերաբերում՝ մտածելով, որ գուցե պատվաստանյութ չստանային, չէին էլ հիվանդանալու:

Այսօր աշխարհում կան տարբեր պատվաստանյութեր: Այստեղ քաղաքացին ինքը պետք է ընտրի՞, թե որ պատվաստանյութն է ցանկանում ստանալ՝ ռուսական, եվրոպական, թե ամերիկյան:

– Այս պահին քաղաքացին ընտրելու հնարավորություն չունի, որովհետև անգամ երկիրը այդքան մեծ ընտրելու հնարավորություն չունի: Պատվաստանյութերն առաջարկվում են ԱՀԿ-ի համապատասխան կազմակերպության կողմից, և երկիրը կարող է ընդունել կամ մերժել այդ առաջարկը: Սա է տարբերակը: Պատվաստանյութերի թիվն այս պահին այնքան չէ, որ մենք ունենանք այդ լայն ընտրության հնարավորությունը: Առաջիկայում դեռևս Հայաստանը ռուսական պատվաստանյութով կպատվաստի խիստ ռիսկային խմբերում ընդգրկվածներին, փոքր քանակով: Իսկ հետո, ինձ թվում է՝ մեկ ամսվա ընթացքում պարզ կլինի՝ ավելի լայնամասշտաբ պատվաստումները որ պատվաստանյութով կարվեն:

Կարծում եք՝ պատվաստվելը միակ ե՞լքն է Covid-ի համաճարակից դուրս գալու համար:

– Եթե ասեմ, որ ես ինքս պատվաստվել եմ, ապա ինձ թվում է, որ դրանով ձեր հարցին պատասխանած կլինեմ՝ այո՛:

Իսկ կողմնակի էֆեկտներ դուք զգացե՞լ եք:

– Կողմնակի էֆեկտը, որ պատվաստանյութից հետո հնարավոր է, շատ ավելի թեթև է, քան հիվանդության ընթացքը: Օրինակ՝ ես ունեցել եմ թեթև գլխացավ, մկանացավեր, բայց շատ արագ անցավ: Իսկ հիմա, համենայնդեպս, վստահությունը կա, որ չեմ հիվանդանա:

Աշխարհի փորձն ի՞նչ է ցույց տալիս, պատվաստվելուց հետո բացառվո՞ւմ է Covid-ով հիվանդանալը:

– Եթե անգամ հիվանդանան, թեթև կտանեն: Սա ապացուցված է: Այսպիսի մի բան էլ ասեմ, մարդիկ մտածում են, որ պատվաստվեցին, հենց վաղվանից արդեն հակամարմիններ ունեն: Մի քանի դեպք եղել է, որ պատվաստվելուց հետո 1-2 շաբաթվա ընթացքում հիվանդացել են ու ասել են՝ պատվաստանյութը չազդեց: Իրականում պատվաստանյութն իր պիկին հասնում է պատվաստումից 3-4 շաբաթ հետո, այսինքն՝ այդ 3-4 շաբաթը մարդը դեռևս անպաշտպան է և վարակվելու դեպքում հնարավոր է նաև հիվանդության զարգացում, բայց ավելի թեթև տարբերակով, քան չպատվաստվելու դեպքում կլիներ:

Հայաստանում խոսում են Covid-ի 3-րդ ալիքի մասին, Իրանում խոսում են 4-րդ ալիքի մասին, բայց պատվաստումների հետ անորոշություն կա: Օրինակ՝ Գերմանիան սառեցնում է AstraZeneca պատվաստանյութի օգտագործումը, ամերիկյանի նկատմամբ էլ մեծ վստահություն չկա, բայց Հայաստանը որոշել է չհրաժարվել ամերիկյան պատվաստանյութից: Այս տեսակ ինֆորմացիանե՞րն են խանգարում հանրությանը կողմնորոշվելու հարցում:

– Այո՛, դա էլ է խանգարում, որովհետև նույն AstraZeneca-ի դեպքում Եվրոպան ոչ թե մերժել է, այլ հապաղում է, դեռ սպասում է գիտական ապացույցի: 17 մլն պատվաստվածից 37-ի դեպքում արձանագրվել է թրոմբոէմբոլիա: Սա կապ ունի պատվաստանյութի հետ, թե չպատվաստվածների մոտ էլ հնարավոր էր այդ թվով թրոմբոէմբոլիաներ, այդ հարցի պատասխանին են սպասում, որպեսզի շարունակեն պատվաստումները: Այսինքն՝ չեն մերժել կտրականապես, ուղղակի հապաղում են այդ հարցի պատասխանը գիտականորեն ստանալու համար: Իսկ այս տիպի խոսակցությունները մարդկանց մոտ տարակուսանք են առաջացնում, հատկապես ոչ մասնագետների մոտ: Եթե բժիշկը դրա համար ապացուցողական հիմք է պահանջում, ոչ մասնագետները, կարդալով, որ պատվաստումից հետո թրոմբ է առաջանում, մտահոգվում են: Ես էլ եթե մասնագետ չլինեի և կարդայի, որ դա թրոմբ է առաջացնում, ես էլ կմտածեի՝ պատվաստվե՞լ, թե՞ ոչ: Բայց բժշկական, ապացուցողական հիմքը լրիվ ուրիշ է, այնպես որ սպասենք, թող գիտնականներն իրենց պատասխանը տան: Չնայած ԱՀԿ-ն պնդում է, որ պատվաստանյութի հետ դա կապ չունի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում