Tuesday, 21 05 2024
21:20
Պակիստանի բնակիչներին կոչ են արել չլքել տները անոմալ շոգի պատճառով
ՀՀ և Սլովենիայի ԱԳՆ-ներն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային վերջին զարգացումների անվտանգային ազդեցություններին
Հնդկաստանի խոսուն որոշումը Իրանի առնչությամբ. Հայաստանի ուշադրության հրամայականը
ՀՀ և Սլովենիայի ԱԳՆ-ներն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային վերջին զարգացումների անվտանգային ազդեցություններին
20:40
Մեծ Բրիտանիան և Ֆինլանդիան Ռուսաստանին հռչակել են գլխավոր սպառնալիք
20:30
Ֆրանսիան 45 ուկրաինացի զինվորի է վարժեցրել «Կեսար» հաուբիցները գործարկելու համար
20:20
ԱՄՆ-ն հայտնել է ԵՄ-ում պառակտման մասին՝ Նեթանյահուի նկատմամբ ՄՔԴ-ի կալանավորման հրամանի պատճառով
20:10
Ուկրաինայում հայտնել են, որ արդեն ավելի քան 3000 դատապարտյալ է դիմել զինված ուժերում ծառայելու համար
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ԵՄ-ն Մոլդովայի հետ պաշտպանության ոլորտում գործընկերության համաձայնագիր է ստորագրել
19:40
Գերմանիային հաջողվել է շուրջ մեկ միլիարդ եվրո հավաքել Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համար
Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ պետք է քննարկվի եկեղեցու նկատմամբ հարկային պարտավորությունների կիրառման հարցը
19:20
Ադրբեջանի արտգործնախարարը հեռախոսազրույց է անցկացրել Իրանի արտգործնախարարի պաշտոնակատարի հետ
19:10
Նոր Կալեդոնիայում անկարգությունների հասցրած վնասը գնահատվում է 1 մլրդ եվրո
19:00
Չինաստանը կպատասխանի ցանկացած գործողության, որը կխաթարի իր ամբողջականությունը. Չինաստանի ԱԳՆ
Ուղիղ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
18:45
ԵՄ-ում հաստատել են ռուսական սառեցված ակտիվների եկամուտներն Ուկրաինային ուղղելու ծրագիրը
52-ամյա տղամարդուն կալանավորելու որոշում է կայացվել բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու մեղադրանքով
Ամեն շարժվող բան չէ, որ շարժում է․ Արուսյակ Ջուլհակյան
Ձեր շարժումը անվանեք «Սրբազան դաշինք»՝ Սերժ, Քոչարյան, ՀՅԴ, եկեղեցու որոշ սպասավորներ. Ռ․ Ռուբինյան
Ինչո՞ւ եք հոգեբանական տեռորի միջոցով ուզում դատարկել Կիրանցը. մյուս սահմանամերձ գյուղերը գնացել ե՞ք
Ձեր Ռոբերտ մարգարեն 1.5 տարի առաջ «ավետել» էր՝ սրբազանի կերպարով լաոն պետք է արթնանա
Իրավունք չունեք եկեղեցուց որևէ հավատացյալի վռնդել ու ակնկալում եմ վեհափառի անդրադարձը
Այս օրենքով փաստաբանները անվճար ծառայության համար ստիպված են լինելու վճարել լրացուցիչ գումարներ
18:08
Մեզ հերթական դժոխքի միջով մի’ անցկացրեք, որքան շուտ հեռանաք, այնքան լավ
18:02
Լոնդոն-Սինգապուր չվերթի ժամանակ տուրբուլենտության պատճառով կա 1 զոհ, 30-ից ավելի վիրավոր
ԱԺ նախագահի բազմիմաստ ակնարկը. ինչպե՞ս են անցնում Գաֆարովայի հետ հանդիպումները
Ռայիսիի մահվան գիշերը Պուտինը 2 ժամ խորհրդակցություն է անցկացրել
Հոգևորականը ինչո՞ւ պետք է հարկ չվճարի. Սուրբ Աննա եկեղեցին սեփական գրասենյա՞կ է. Ալեն Սիմոնյան
17:30
ԵՄ-ը Ուկրաինային 3 մլրդ եվրո կհատկացնի ՌԴ սառեցված հաշիվներից

HSBC Հայաստանը նշում է երկրում իր գործունեության 25-ամյակը

2021 թ․-ի մարտի 16-ը կարևոր օր է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի (HSBC Հայաստան) համար․ այն նշում է երկրում իր գործունեության 25-ամյակը։ Բանկը Հայաստանում հիմնադրվել է 1996 թ․-ին որպես «Միդլենդ Արմենիա Բանկ» ԲԸ և ապա՝ 1999-ին, վերանվանվել  «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ։ Որպես երկրում գործող  իրապես միակ միջազգային բանկ՝ HSBC Հայաստանն իր նշանակալից ներդրումն է ունեցել հայաստանյան բանկային ոլորտի զարգացման գործում՝ իրականացնելով միջազգային լավագույն բանկային փորձը և խթանելով կորպորատիվ կառավարման, հաճախորդների սպասարկման և գործելաոճի  չափանիշները։ HSBC Հայաստանը նաև շարունակաբար արձագանքել է համայնքների ամենահրատապ կարիքներին` իրականացնելով բարձր ազդեցություն ունեցող կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) ծրագրեր։

Երևանում գործող իր ութ գրասենյակների միջոցով HSBC Հայաստանը սպասարկում է մոտ 30,000 հաճախորդների և ձգտում բավարարել վերջիններիս արագորեն փոփոխվող կարիքները` առաջարկելով նորարարական, որակյալ և վստահելի բանկային լուծումներ: Բանկի վարկային և առևտրի ֆինանսավորման, ինչպես նաև կորպորատիվ ծառայությունները բարձր են գնահատվել ողջ աշխարհի դրամական միջոցների կառավարման և ֆինանսական շուկաների մասնագետների, ինչպես նաև ֆինանսական փորձագետների կողմից։ Հեղինակավոր «Euromoney» ամսագրի կողմից երրորդ տարին անընդմեջ HSBC Հայաստանը ճանաչվել է որպես «Կորպորատիվ ծառայությունների գծով լավագույն բանկը Հայաստանում» (2018-2020), երկրորդ անգամ` «Կորպորատիվ ծառայությունների ոլորտում լավագույն ծառայություններ մատուցող բանկ» (2019-2020), ինչպես նաև «Շուկայում առաջատար բանկ առևտրի ֆինանսավորման ոլորտում» (2021):

«Վերջին 25 տարիների ընթացքում մենք ականատես ենք եղել էական զարգացումների Հայաստանի բանկային ոլորտում, որտեղ HSBC Հայաստանն իր ուրույն դերն է ունեցել։ HSBC-ում մենք առաջնայնություն  ենք տալիս մեր հաճախորդներին, և մեզ համար մեր գործելաոճը նույնքան կարևոր է, որքան մեր գործունեության էությունը։ Մեր պատասխանատվությունը մեր հաճախորդների, աշխատակիցների, բաժնետերերի և, առհասարակ, հասարակության առջև ավելին է, քան պարզապես շահույթ ձևավորելը։ Այս տարիների ընթացքում մենք ներդրել ենք նորարարական լուծումներ ֆիզիկական անձ և կորպորատիվ մեր հաճախորդների համար: Մենք օգնել ենք միջազգային բիզնեսներին հաջողությունների հասնել և աճել՝ օգտվելով մեր գլոբալ ներկայությունից և ընդգրկուն միջազգային ցանցից։ Այս ամենն անհնարին կլիներ առանց մեր աշխատակիցների նվիրումի և արհեստավարժության, ինչպես նաև առանց մեր հաճախորդների կողմից մեր նկատմամբ տարիների ընթացքում ցուցաբերված վստահության, որը մենք չափազանց բարձր ենք գնահատում», – նշում է HSBC Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանը։

Իր գործունեության 25 տարիների ընթացքում HSBC Հայաստանն իր ներդրումն է ունեցել համայնքների զարգացման գործում` իրականացնելով կրթության, ֆինանսական գրագիտության, աշխատանքային հմտությունների, ինչպես նաև ձեռներեցության խթանմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր ամբողջ Հայաստանում։ Ծրագրերի արդյունավետությունը բարձրացնելու և շարունակականությունն ապահովելու նպատակով HSBC Հայաստանը համագործակցել է բազմաթիվ բարեգործական և հասարակական կազմակերպությունների հետ՝ արձագանքելով տեղական համայնքների մարտահրավերներին ու առաջնահերթություններին և իրագործելով HSBC-ի կայուն զարգացման նպատակները: Բանկը և իր աշխատակիցները սատարել են սոցիալապես անապահով համայնքներին ճգնաժամի օրերին, երբ ՔՈՎԻԴ-19 համավարակը ներթափանցեց Հայաստան, ինչպես նաև վերջին աշխարհաքաղաքական լարվածությունների ժամանակ՝ կատարելով նվիրատվություններ և տրամադրելով օժանդակության այլ տեսակներ:

HSBC Հայաստանը շարունակելու է լինել իր հաճախորդների կողքին` ներդրումներ կատարելով նորարարական տեխնոլոգիաների, բանկային պրոդուկտների և ծառայությունների ոլորտում, ինչպես նաև նպաստել համայնքների զարգացմանը ԿՍՊ ծրագրերի միջոցով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում