Tuesday, 21 05 2024
Իրանում լրջագույն խնդիր է օդային փոխադրումը․զարմանալի է, որ նման ուղղաթիռով են տեղափոխել նախագահին
Մոտենում է հերթական տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը
21:40
Վրաստանում ԱՄՆ պաշտոնյաներին մեղադրել են շանտաժի մեջ
21:30
Տուսկը հայտնել է, որ Լեհաստանի իշխանությունները չեն ծրագրում ականապատել արևելյան սահմանը
21:20
Պակիստանի բնակիչներին կոչ են արել չլքել տները անոմալ շոգի պատճառով
ՀՀ և Սլովենիայի ԱԳՆ-ներն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային վերջին զարգացումների անվտանգային ազդեցություններին
Հնդկաստանի խոսուն որոշումը Իրանի առնչությամբ. Հայաստանի ուշադրության հրամայականը
ՀՀ և Սլովենիայի ԱԳՆ-ներն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային վերջին զարգացումների անվտանգային ազդեցություններին
20:40
Մեծ Բրիտանիան և Ֆինլանդիան Ռուսաստանին հռչակել են գլխավոր սպառնալիք
20:30
Ֆրանսիան 45 ուկրաինացի զինվորի է վարժեցրել «Կեսար» հաուբիցները գործարկելու համար
20:20
ԱՄՆ-ն հայտնել է ԵՄ-ում պառակտման մասին՝ Նեթանյահուի նկատմամբ ՄՔԴ-ի կալանավորման հրամանի պատճառով
20:10
Ուկրաինայում հայտնել են, որ արդեն ավելի քան 3000 դատապարտյալ է դիմել զինված ուժերում ծառայելու համար
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ԵՄ-ն Մոլդովայի հետ պաշտպանության ոլորտում գործընկերության համաձայնագիր է ստորագրել
19:40
Գերմանիային հաջողվել է շուրջ մեկ միլիարդ եվրո հավաքել Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համար
Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ պետք է քննարկվի եկեղեցու նկատմամբ հարկային պարտավորությունների կիրառման հարցը
19:20
Ադրբեջանի արտգործնախարարը հեռախոսազրույց է անցկացրել Իրանի արտգործնախարարի պաշտոնակատարի հետ
19:10
Նոր Կալեդոնիայում անկարգությունների հասցրած վնասը գնահատվում է 1 մլրդ եվրո
19:00
Չինաստանը կպատասխանի ցանկացած գործողության, որը կխաթարի իր ամբողջականությունը. Չինաստանի ԱԳՆ
Ուղիղ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
18:45
ԵՄ-ում հաստատել են ռուսական սառեցված ակտիվների եկամուտներն Ուկրաինային ուղղելու ծրագիրը
52-ամյա տղամարդուն կալանավորելու որոշում է կայացվել բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու մեղադրանքով
Ամեն շարժվող բան չէ, որ շարժում է․ Արուսյակ Ջուլհակյան
Ձեր շարժումը անվանեք «Սրբազան դաշինք»՝ Սերժ, Քոչարյան, ՀՅԴ, եկեղեցու որոշ սպասավորներ. Ռ․ Ռուբինյան
Ինչո՞ւ եք հոգեբանական տեռորի միջոցով ուզում դատարկել Կիրանցը. մյուս սահմանամերձ գյուղերը գնացել ե՞ք
Ձեր Ռոբերտ մարգարեն 1.5 տարի առաջ «ավետել» էր՝ սրբազանի կերպարով լաոն պետք է արթնանա
Իրավունք չունեք եկեղեցուց որևէ հավատացյալի վռնդել ու ակնկալում եմ վեհափառի անդրադարձը
Այս օրենքով փաստաբանները անվճար ծառայության համար ստիպված են լինելու վճարել լրացուցիչ գումարներ
18:08
Մեզ հերթական դժոխքի միջով մի’ անցկացրեք, որքան շուտ հեռանաք, այնքան լավ
18:02
Լոնդոն-Սինգապուր չվերթի ժամանակ տուրբուլենտության պատճառով կա 1 զոհ, 30-ից ավելի վիրավոր

Ինչու է ՊՊԾ-ն անջատվում ԱԱԾ-ից

Պետական պահպանության ծառայությունն ԱԱԾ կառուցվածքից անջատելու և վարչապետի ենթակայություն տեղափոխելու օրենսդրական նախաձեռնությունը, որը պատկանում է «Իմ քայլը» մեծամասնությանը, Հայաստանում դիտարկվում է ներքաղաքական ճգնաժամի ֆոնին և գնահատվում դրանից բխող մոտիվների համատեքստում:

Ըստ այդմ՝ տարածված է այն դիտարկումը, որ վարչապետն այդպիսով փորձում է ուժային բլոկում բարձրացնել անձնական ազդեցությունը: Այդ դիտարկումն անշուշտ ունի տեղ՝ հատկապես նկատի առնելով այն, որ արմատական ընդդիմություն-նախկին համակարգը բավականին բաց ռեժիմով անգամ աշխատում է ուժային բլոկում, այսպես ասած, ապստամբություն առաջացնելու ուղղությամբ՝ այդ հարցում ակնկալելով նաև օգտագործել նախկինից եկող հարաբերություններ ու կապեր: Բայց արդյոք բլոկի առանձին վերցրած մի կառույց ԱԱԾ ենթակայությունից վարչապետի ենթակայություն տեղափոխելը էակա՞ն գործոն է արմատական ընդդիմության այդ փորձերին հակադարձելու իմաստով: Ի վերջո, եթե ուժային բլոկը ապստամբում է՝ այսպես ասած, ապա հազիվ թե այդ հարցում արգելակող դեր խաղա ֆորմալ ենթակայությունը: Ի վերջո, ԱԱԾ-ն, ոստիկանությունը կառույցներ են, որոնք այսօր էլ վարչապետի բավականին մեծ ենթակայության ներքո են, ինչը անգամ սուր քննադատության էին արժանացնում ընդդիմադիր ուժերը դեռևս պատերազմից առաջ ներքաղաքական գործընթացներում: Ի վերջո, դրանք էին նաև կազմում «Սերժ Սարգսյանի կոստյում» Սահմանադրությունը կամ գերվարչապետական գնահատականի հիմքը: Հետևաբար Պետական պահպանության ծառայության անջատումը ԱԱԾ կառուցվածքից և փաստորեն նոր ուժային գերատեսչության ստեղծման նախաձեռնությունը պայմանավորված է թերևս այլ նկատառումներով և նպատակներով: Ընդ որում, վարչապետի անձնական անվտանգության հանգամանքն էլ այստեղ թերևս ավելի շատ առերևույթ նկատառում է:

Բանն այն է, որ Պետական պահպանության ծառայությունը չի կարող անվտանգության ապահովման հարցում գործել առանց ԱԱԾ-ի և ոստիկանության հետ սերտ աշխատանքի: Հետևաբար այստեղ չի կարող լինել ԱԱԾ-ի հանդեպ անվստահության հարց: Ըստ ամենայնի, փոփոխության նպատակադրումն ունի ավելի երկարաժամկետ և լայն, համակարգային հեռանկար: Մասնավորապես, նախ՝ ԱԱԾ ռեֆորմացիա, այն իմաստով, որ Ազգային անվտանգության ծառայությունն ունի գործառույթների որոշակի թեթևացման, օպտիմալացման և, դրանով հանդերձ, արդյունավետության բարձրացման անհրաժեշտություն: Այդ մասին Հայաստանում խոսվում է տարիներ շարունակ: Ընդ որում, դրա մասին է վկայում նաև միջազգային փորձը, որտեղ, օրինակ, պետությունների ղեկավարների անվտանգության ապահովման անմիջական գործառույթը իրականացվում է հենց առանձին կառույցներով, որոնք ենթակա չեն ԱԱԾ-ին:

Հայաստանում ԱԱԾ-ի վրա է դրվել շատ բան, ինչը էապես ազդել է կառույցի էֆեկտիվության վրա: Առավել ևս այն պարագայում, երբ Հայաստանն ունի իսկապես ինքնիշխան պետությանը բնորոշ հատուկ ծառայության համակարգի հասնելու խնդիր: ԱԱԾ գերբեռնումը անշուշտ պայմանավորված է եղել քաղաքական խնդիրներով, որ ունեցել է նախկին կառավարող համակարգը, որտեղ ԱԱԾ-ն եղել է քաղաքական գործիքներից մեկը: ԱԱԾ գործառույթների բեռնաթափումը կարող է ստեղծել հատուկ ծառայության աշխատանքի արդյունավետության բարձրացման և զարգացման նոր նախադրյալ և հեռանկար: Ինչպես դա կօգտագործվի՝ իհարկե, այլ հարց է, քանի որ ինքնին բեռնաթափումը հարցի լուծում չէ, այլ, կրկնենք՝ ընդամենը նախադրյալ:

Միևնույն ժամանակ, ԱԱԾ համակարգից ՊՊԾ առանձնացումը բազմազանեցնում է ուժային բլոկում հակակշիռների համակարգը: Իսկ այդ իրողությունը արդեն էական նշանակություն է ստանում ոչ միայն կառավարման էֆեկտիվությունը բարձրացնելու, այլ նաև անուղղակիորեն իշխանության քաղաքական էֆեկտիվության տեսանկյունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում