Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն մատի 12-ին հավաստել է, որ Ստամբուլում տեղի կունենան Աֆղանստանի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններ:
«Մենք պլանավորում ենք հանդիպումն անցակացնել ապրիլին, այժմ մենք քննարկում ենք ժամկետը և դրա բովանդակությունը: Անշուշտ, հատուկ նշանակություն չունի, թե ինչ վայրում մենք այն կկազմակերպենք: Սակայն որպեսզի բոլորի համար հեշտ լինի դրան մասնակցելը, մենք այն կանցկացնենք Ստամբուլում»,- ասել է նա Anadolu գործակալությանը տված հարցազրույցում: