Մարտի 12-ից Ֆրանսիան կթուլացնի ճանապարհորդության սահմանափակումները դեպի Ավստրալիա, Հարավային Կորեա, Իսրայել, Նոր Զելանդիա, Միացյալ Թագավորություն և Սինգապուր: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով երկրի ԱԳՆ-ին:
«Հրամանագիրը, որը կհրապարակվի մարտի 12-ին, կվերացնի Ավստրալիա, Հարավային Կորեա, Իսրայել, Ճապոնիա, Նոր Զելանդիա, Մեծ Բրիտանիա և Սինգապուր մեկնելու համար հատուկ հանգամանքներով արդարացման անհրաժեշտությունը», – ասել են նախարարությունից:
Պարզաբանվում է, որ ճանապարհորդողները դեռ մեկնումից 72 ժամ առաջ պետք է կորոնավիրուսի հայտնաբերման թեստ հանձնեն: