Օգոստոսի 5-ին ժամը 18:48-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Երևան-Գյումրի ավտոմայրուղու 66-րդ կմ-ում՝ Կաթնաղբյուր գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Թալին քաղաքի Հրշեջ-փրկարար ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են Հրայր Ազատյանին պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշի 22ՕՏ064 պետհամարանիշով և Աղվան Մոսոյանին պատկանող «Վոլքսվագեն» մակնիշի 74ՏԼ444 պետհամարանիշով ավտոմեքենաները, որի հետևանքով «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ 1993 թ. ծնված Հասմիկ Պետրոսյանը տեղում զոհվել է, իսկ 1970 թ. ծնված Հասմիկ Հեբոյանը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Մինչ փրկարարների կանչի վրա հասնելը, տեղի ուժերով, Հ.Ազատյանը և Հ.Հեբոյանը դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Թալին քաղաքի հիվանդանոց:
Փրկարարների ուժերով ավտոմեքենայից դուրս է բերվել Հ.Պետրոսյանի դին:
Ըստ հերթապահ բժշկի գնահատման՝ տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է:











































