Wednesday, 15 07 2026
21:08
Ուկրաինայում ռուսական հարձակումներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Թրամփը կարտոնի՞, որ Ադրբեջանը Ռուսաստան-Իրան առանցքի կապող օղակ դառնա
20:50
Ուկրաինան տարեկան արտադրում է 10 միլիոն ԱԹՍ և առաջիկայում ցուցանիշը կհասցնի 20 միլիոնի. Զելենսկի
Անցկացվել է շախմատի հուշամրցաշար
Պեսկովը հերքել է Լիտվայի պնդումները, թե Մոսկվան հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների վրա
Մայիսի 9-ի փողոցում 2020-ին տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները
18:10
ԵՄ-ն խստացրել է ուկրաինացի փախստականների ժամանակավոր պաշտպանության կանոնները
Հյուսիսային Կովկասը «տենդում» է
17:50
ԱՄՆ Սենատի դեմոկրատներն արգելափակել են 1 տրիլիոն դոլարի պաշտպանական օրինագիծն՝ ի նշան բողոքի Իրանի դեմ պատերազմի
Գոռ Վարդանյանից կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
17:30
Լատվիան նոր սահմանափակումներ է կիրառում Ռուսաստանից և Բելառուսից ներմուծվող ապրանքների նկատմամբ
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. Փաշինյան
17:10
Թրամփի ռուս դոնորը կղեկավարի «Tripp+» հիմնադրամը. The Guardian
Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել Heritage Science ամսագրում
16:50
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածներ է իրականացրել
Լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում
Վաշինգտոնը կվերադառնա Ուկրաինայի հարցին Իրանից հետո. Պեսկով
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը

«Նախագահի կողմից կրակի վրա յուղ լցնելու վարքագիծը դատապարտելի է. այն ոչ մի լավ բանի չի կարող հանգեցնել»

Իրավապաշտպանների համար ոչ մի կերպ հասկանալի չէ կիրակի օրը՝ մարտի 7-ին, նախագահական նստավայրում նախագահի ու  ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, մեղադրյալ Վահրամ Բաղդասարյանի հանդիպումը։

Հիշեցնենք, որ երեկ նախագահականի կայքից տեղեկացանք, որ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայրենիքի փրկության շարժման մաս կազմող՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Վահրամ Բաղդասարյանի հետ: Ընդ որում, հանդիպումը տեղի է ունեցել հանրապետության նախագահի հրավերով: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել երկրում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման, վերջին իրադարձություններով պայմանավորված լարվածության թուլացման ուղիների շուրջ:

Հիշեցնենք նաև, որ Վահրամ Բաղդասարյանը անցնում է ԱԱԾ-ի կողմից հարուցված իշխանության յուրացման և վարչապետի սպանությունը նախապատրաստելու քրեական գործով։ Այս գործով մեղադրանք է առաջադրված ինչպես Վահրամ Բաղդասարյանին, այնպես էլ ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին, «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին և ՀՅԴ անդամ, արվեստագետ Աշոտ Ավագյանին։ Դատարանը, սակայն, նոյեմբերի 16-ին հրաժարվեց կալանավորել Վահրամ Բաղդասարյանին ու Արթուր Վանեցյանին։  ԱԱԾ-ն բացահայտել էր, թե ինչպես են Վահրամ Բաղդասարյանը և գործով անցնող մյուս անձինք պլանավորում վարչապետի սպանությունը։ ԱԱԾ-ն նաև հեռախոսային խոսակցության ձայնագրություն էր հրապարակել, որտեղ ըստ իրավապահների` խոսում են այս գործով մեղադրյալ Վահրամ Բաղդասարյանը, դաշնակցական Աշոտ Ավագյանը և «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը։ Ըստ ԱԱԾ-ի՝ նրանք քննարկումներ են ունեցել առգրավված զենքի օգտագործման և նպատակի մասին։

Ներկայացնում ենք հատվածներ ԱԱԾ-ի հրապարակած ձայնագրությունից.

Վահրամ Բաղդասարյան.- Դե էտ արդեն էգուց՝ ժամը 2-ին, կկոնկրետացնենք, 4-ին միտինգ ենք անում նորից, մեծ, ինչքան հնարավոր է, տեսնենք՝ ինչ կարանք անենք: Արդեն պիտի քայլեր անենք էլի, մի հատ մի քանի տարբերակներ կան, լա տեսնենք, վաղը 2-ին քննարկենք:

Աշոտ Մինասյան.- Բանը, չե՞ք զգում, որ քայլելով, միտինգ անելով բան դուրս չի գա:

Վահրամ Բաղդասարյան.- Կոնկրետ որոշում կա, ասենք, թե որն ա քայլն էլի:

Աշոտ Մինասյան.- Հա, իրանք ուզում են պահեն, որ էդ ամեն ինչը… Մարդ չունե՞ք, որ մտնի իրա նույն զորքի մեջ, նույն իրա ախրանայի, անվտանգության, ասի՝ սենց ա վիճակը, այ լակոտներ, եկեք…
Վահրամ Բաղդասարյան.- Աշխատում են:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով՝ ցանկացած քաղաքական խնդիր կամ ճգնաժամ կարող է լուծվել կամ հաջողություն ունենալ լուծվելու տեսակետից, եթե դա հիմնված լինի օրինականության և Սահմանադրության ու ժողովրդավարության սկզբունքների վրա։ «Վերջին ժամանակներում պարբերաբար փորձ է արվում հրամցնել հասարակությանը,  թե կարևոր չեն Սահմանադրությունը, օրինականությունը, օրենքները, ժողովրդավարությունը, այլ  կարևոր է կայունությունը, բայց նույնիսկ մաֆիոզ խմբերը որոշակի սկզբունքներ, չգրված օրենքներ ունեն, որոնց հիման վրա հասնում են համաձայնության։ Բայց պետությունը տարբերվում է նրանից, որ համաձայնությունը պետք է ձեռք բերվի ոչ թե կամայական, մտացածին սկզբունքների հիման վրա, այլ օրենքի ու օրինականության հիման վրա։ Այնպես որ, ես չեմ հասկանում՝ ինչ է նշանակում խորհրդակցել հեղաշրջման փորձի, բռնության կոչեր անող, սպանություն նախապատրաստող անձանց հետ։ Այս առումով հանրապետության  նախագահը հանդես է գալիս ոչ թե Սահմանադրության պահպանման դիրքերից, Սահմանադրությամբ խնդիրները լուծելու դիրքերից, այլ միջնորդի դեր է ստանձնում սահմանադրական սկզբունքերը ոտնահարելու կողմնակիցների միջև,  որը չի կարող հանգեցնել քաղաքական այն ճգնաժամի լուծմանը, որում մենք հիմա գտնվում ենք»,- ընդգծեց իրավապաշտպանը։

Սաքունցի խոսքով՝ հստակ է, որ զինված ուժերը պետք է պահպանեն քաղաքական չեզոքություն, դա ամրագրված է Սահմանադրությամբ, ու պետք չի ինչ-որ մանիպուլյացիաներ անել, փորձել օրենքը շրջանցել, այլ մեկնաբանություններ տալ։ Դա ոչ մի լավ հետևանքի չի բերի։ «Չկա որևէ օրինակ, որ զինված ուժերի ներգրավումը քաղաքական գործընթացներին որևէ դրական արդյունքի բերի։ Իսկ եթե նման հայտարարություններ անողներ եղել են, ապա դրա հետևանքները միայն ու միայն բացասական ազդեցություն են ունեցել»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով. «Նախագահի կողմից կրակի վրա յուղ լցնելու այս վարքագիծը դատապարտելի է ու ոչ մի կերպ ոչ մի լավ բանի չի կարող հանգեցնել»։

Իրավաբան  Արտաշես Խալաթյանը, սակայն, արտառոց ոչինչ չի  տեսնում նախագահի ու Վահրամ Բաղդասարյանի  հանդիպման մեջ՝ այնքանով, որքանով որ գոյություն ունի անմեղության կանխավարկած։ Քանի դեռ չկա ուժի մեջ մտած մեղադրական դատական ակտ, անձը համարվում է անմեղ: «Այս առումով ես խնդիր չեմ տեսնում նախագահի ու Վահրամ  Բաղդասարյանի հանդիպման մեջ։ Վերջինս ներկայացնում է  ընդդիմադիր ուժ և հանդես է գալիս ռադիկալ, վտանգավոր կոչերով, որոնք  հղի են լուրջ վտանգով նույն սահմանադրական կարգի համար։ Նրանք հանդիսանում են նաև Գլխավոր շտաբի քաղաքական հայտարարության շահառուներից մեկը, և նախագահը փորձ է անում շարունակել կոնսուլտացիաները ներհասարակական համերաշխության հասնելու համար։ Այնպես որ, ես այստեղ մեծ հաշվով խնդիր չեմ տեսնում, իսկ  Վահրամ Բաղդասարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի պատասխանատուն քննչական մարմինն է և դատարանը, որը մերժեց կալանավորման  միջնորդությունը։ Հարցը լրիվ դատաիրավական համակարգի տիրույթում է, և նախագահը այս առումով պատասխանատվության ու էթիկական նորմեր խախտելու խնդիր չունի։ Նախագահը իր գործառույթը շարունակում է՝  անկախ ամեն ինչից»,- եզրափակեց Խալաթյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում