Sunday, 12 05 2024
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ
Բաբկեն Թունյանը 3 հարց է հղել շարժման առաջնորդներին
Եղանակը Հայաստանում
Շվեյցարիայի ներկայացուցիչը՝ «Եվրատեսիլ-2024»-ի հաղթող․ «Լադանիվա»-ն 8-րդն է
11:00
Պենտագոնը և SpaceX-ը սահմանափակել են «Starlink» տերմինալների օգտագործումը ռուսների կողմից
10:45
Բելգիան 9 մլն եվրո կհատկացնի Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների համար

Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը տանդեմ չեն, կա ժամանակավոր միություն՝ ընդդեմ վարչապետի, և ոչ ավելին

Վազգեն Մանուկյանը մարտի 6-ին կոչ արեց միանալ ՀՓՇ կազմվող-ապակազմվող-կազմվող խմբավորմանը՝ պաշտպանելու համար «այս հայրենիքը, ձեր հայրենիքը»:

Ավելի վաղ ընդդիմությունը հայտարարել էր մարզային հանդիպումներ սկսելու մասին, իսկ Վազգեն Մանուկյանը չէր բացառել, որ ապագայում կարող է շենքեր գրավելու անհրաժեշտություն լինի։

Խոսելով ընդդիմության պայքարի տեխնոլոգիաների մասին՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը նկատեց՝ առայժմ ընդդիմությունը սահմանափակվում է տեխնոլոգիաներից միայն հանրահավաքներ իրականացնելով, մնացած բոլոր տեխնոլոգիաները մի կողմ են դրվում։ Իսկ դրանց մեջ մտնում են նաև քաղաքացիական անհնազանդության տեխնոլոգիաները, այն է՝ փողոցներ փակելը։ Բայց մենք տեսնում ենք, որ այս պահին փակված է միայն Բաղրամյան փողոցը, և ոչ ավելին։ Իհարկե, մեկ-երկու անգամ ընդդիմության կողմնակիցները մտան նաև վարչական շենքեր, կառավարական շենքեր՝ իրենց քարոզչությունն անելու համար, բայց եթե ամբողջական պատկերը նայենք, որևէ տեխնոլոգիա չի օգտագործվում՝ բացի հանրահավաքներ կազմակերպելուց։ Իսկ դա տեխնոլոգիական տեսանկյունից ճիշտ չէ, որովհետև կարևորը նաև բովանդակությունն է։ Այս առումով կարևոր են նաև բովանդակությունը տեղ հասցնելու տեխնոլոգիաները։ Տեխնոլոգիական առումով բովանդակությունը տեղ հասցնելու տեխնոլոգիաները ևս կաղում են»։

Բադալյանի դիտարկմամբ՝ հասկանալի է նաև ընդդիմության ռազմավարությունը. «Երկրորդ նախագահը հայտարարել է, որ եթե անգամ արտահերթ ընտրություններ տեղի ունենան գործող վարչապետի գլխավորությամբ, ինքը մասնակցելու է և, իր խոսքերով ասած, «կրելու»։ Բայց ինչպես հասկանում ենք՝ սցենարն այսպես են պատկերացնում. նախ կստեղծվի ժամանակավոր կառավարություն՝ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, որը մեկ տարի իր գործունեությունը կիրականացնի, իսկ մեկ տարի հետո ընտրություններ տեղի կունենան, որին կմասնակցի նաև երկրորդ նախագահն իր կողմնակիցներով։ Եթե մեկ տարվա ընթացքում հաջողվի հասնել վարչապետի հրաժարականին, ապա «Իմ քայլը» դաշինքը, որպես քաղաքական միավոր, կդադարի գոյություն ունենալ։ Ընդդիմությունը բացահայտ ասում է՝ Վազգեն Մանուկյանը մեկ տարով է, հետագայում չի ստանձնելու որևէ պաշտոն, չի մասնակցելու ընտրություններին։ Իր ղեկավարած ԱԺՄ կուսակցությունը մարդ կուսակցություն է, իրենից լուրջ բան չի ներկայացնում։ Իհարկե, եթե նա դառնա անցումային վարչապետ, կարող է վարչական ռեսուրս կիրառելով ԱԺՄ-ն դարձնել բավականին լուրջ կառույց, բայց դա տեսականորեն, որովհետև նա հայտարարել է, որ մեկ տարի հետո չի մասնակցելու մեկ տարի հետո կայանալիք ընտրություններին»։

Մեր զրուցակցի խոսքով՝ Հանրապետական կուսակցությունն ու երկրորդ նախագահի թիմն իրարից անջատ են գործելու: «Գործող վարչապետը այլևս չունի այն վստահությունը, որ ուներ 2018 թվականին։ Եթե իրադարձությունները զարգանան այն սցենարով, որ նրա դեմ հարուցվեն քրեական գործեր, ապա նրա կողքը որևէ մեկը չի մնա։ Իր ղեկավարած դաշինքն էլ այլևս կդադարի գոյություն ունենալ։ Այս պահի դրությամբ կարող ենք արձանագրել նաև, որ երկրորդ ու երրորդ նախագահներն էլ առանձին են։ Բարդ է ասել սրա պատճառները, բայց երկրորդ ու երրորդ նախագահների միջև չկա տանդեմ։ Նրանք իրար մրցակից էին նախկինում, իսկ հիմա բարդ հարաբերություններ ունեն։ Երկուսի միջև չկա դաշինք, պարզապես ժամանակավոր միություն է՝ ընդդեմ գործող վարչապետի, և ոչ ավելին։ Միանշանակ կարող ենք ասել, որ այս պահին նրանք իրար հավասար չեն։ Երկրորդ նախագահը ավելի բարձր քաղաքական կարգավիճակ ունի։ Գաղտնիք չէ, որ Հայաստանը գտնվում է Ռուսաստանի ազդեցության տակ, իսկ Ռուսաստանի տեսանկյունից Հայաստանում միակ վստահություն ներշնչող գործիքը, որի հետ իրենք լավ հարաբերություններ ունեն, երկրորդ նախագահն է։ Իսկ երրորդ նախագահը Ռուսաստանի կողմից մերժված անձնավորություն է»,- եզրափակեց Արմեն Բադալյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում