Monday, 13 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Մի քիչ արագ տարվեցինք դրանով, գուցե մի քիչ շտապեցինք. Արցախի կրթության նախարարը՝ ռուսերենին կարգավիճակ տալու մասին

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը։

– Ինչպիսի՞ն է ձեր դիրքորոշումը Արցախում ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ տալու նախաձեռնության հետ կապված: Որպես մշակույթի նախարար՝ դուք ի՞նչ կարծիք ունեք, վտանգներ տեսնո՞ւմ եք, թե՞ ոչ:

– Վտանգներ ընդհանրապես չեմ տեսնում, որովհետև այն չի կարող մտնել հատկապես Արցախի կրթության համակարգ:

– Այդուհանդերձ, մտահոգություններ էին հնչում նաև Արցախի պետական համալսարանից, մի խումբ դասախոսներ էին հայտնում այդ մտահոգությունները:

– Հիմա այստեղ իրողությունները լրիվ փոխված են: Հիմա իրականությունն այնպիսին է, որ ինչ-որ տեղ պարտադիր է ռուսերենը որպես պաշտոնական լեզու դիտարկելը, որովհետև մենք շփվում ենք, առնչվում ենք ռուսների հետ: Սկզբից, իհարկե, ինձ մոտ էլ ինքնապաշտպանական մեխանիզմը սկսեց գործել, միակ բանը, որին ես կողմ չեմ, այն է, որ մի քիչ արագ տարվեցինք դրանով: Գուցե մի քիչ շտապեցինք: Այդուհանդերձ, ռուսերենը պետական լեզու չի դառնում, պաշտոնական լեզու է, իսկ հայերենը Արցախի Սահմանադրության մեջ ամրագրված է որպես պետական լեզու: Այս նախագծով որպես պաշտոնական լեզու հայերենին ավելանում է ռուսերենը, որը, կարծում եմ՝ էական նշանակություն չի կարող ունենալ Արցախի լեզվական քաղաքականության համատեքստում:

Պաշտոնական շփումներում որևէ դժվարություն կա՞, օրինակ, խաղաղապահների հետ, որ ստիպված են եղել նման նախաձեռնությամբ հանդես գալ:

– Պաշտոնական շփումներում մենք չենք կարող հայերեն շփվել: Հիմա ինտենսիվ նամակագրություն կա խաղաղապահների հետ, որն իրականացվում է ռուսերենով: Օրինակ՝ ես օրեր առաջ ՌԴ կրթության նախարարին նամակ եմ գրել: Իհարկե, ռուսերենով եմ գրել: Ես մտահոգություններ չունեմ այն առումով, որ մեր բուհերում և դպրոցներում ռուսերենի ժամաքանակը չի փոխվում: Նույնիսկ եթե այստեղ ռուսական դպրոց բացվի, այստեղ ամեն ինչ հայագիտությամբ այնքան ներծծված է, որ ես չեմ կարծում, որ դա կարող է ազդել հայրենասիրության վրա: Իմ խորին համոզմամբ, դա չի կարող ազդել, որովհետև հանրակրթության ոլորտ և բարձրագույն կրթության ոլորտ դա չի մտնում, միայն պաշտոնական գրագրության մեջ է դա լինելու:

– Իսկ այն մարդկանց հետ, որոնք մտահոգություններ են հնչեցնում, այդ թվում՝ նախարար Մանե Թանդիլյանի, փորձե՞լ եք հանդիպել, զրուցել:

– Քննարկում Ազգային ժողովում եղել է, բայց, քանի որ ես սահմանային դպրոցներում էի, չմասնակցեցի, Լեզվի տեսչության պետը մասնակցեց: Ես կարծում եմ՝ ժամանակի առումով ենք մի քիչ շտապել, բայց դրա կարիքը, մեկ է, լինելու էր, որովհետև մենք արդեն աշխատում ենք խաղաղապահ ուժերի հետ, և նամակագրությունը նրանց հետ շատ է:

– Կա՞ր ռուսական կողմից ճնշում, թե՞ սա արցախցիների նախաձեռնությունն է:

– Վստահեցնում եմ, որ ոչ, որովհետև խաղաղապահների հետ հարաբերություններում ուղղահայաց առնչություն ես չեմ նկատում: Ես շատ մեծ շփումներ ունեմ խաղաղապահ ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ և առանց չափազանցության կարող եմ ասել, որ հորիզոնական շփումներ են դրանք: Գուցե ոլորտներ կան, որտեղ ինչ-որ ուղղահայաց շփումներ կան, բայց մեզ մոտ հորիզոնական շփումներ են, և որևէ ճնշում մեր ոլորտի հետ կապված ես չեմ նկատել: Ընդհակառակը, ես հույս ունեմ, որ նրանք մեզ կօգնեն Շուշիի մշակութային ժառանգությունը հանել: Աշխատում ենք այդ ուղղությամբ:

Հայտնի փաստ է, որ չկա որևէ արցախցի, որ ռուսերենով շփվելու խնդիր ունենա: Այսինքն՝ միշտ էլ Արցախում ռուսաց լեզվի մակարդակը բարձր է դրված եղել:

– Այո՛, մեզ մոտ ռուսերենի մակարդակը բարձր է, և խորհրդային տարիներից Ստեփանակերտը ռուսիֆիկացված քաղաք էր: Հայտնի «պերեստրոյկայից» հետո համար 3 դպրոցը, որ ռուսական էր, դարձավ ռուսերենի թեքումով դպրոց: Այնտեղ հիմա երեխաները նաև «Հայոց պատմություն», «Հայոց լեզու» են սովորում:

Կարծում եք՝ Արցախի կառավարությունը դրական եզրակացություն կտա՞ այս նախագծին:

– Կարծում եմ՝ առկա իրողության պայմաններում դա անխուսափելի է: Գուցե կասեք՝ վատ բան եմ ասում, գուցե կասեք՝ իմ պաշտոնին գտնվող անձը չպետք է նման բան ասի, բայց պատկերացրեք, իրողություններն այստեղ լրիվ ուրիշ են, ամեն ինչ փոխվել է: Միաժամանակ, մենք հետ չենք կանգնելու հայագիտությունից, հայերենից, առարկայորեն դա թույլ չենք տալու, որևէ բան չի կարող ազդել հայագիտության վրա: Արցախցին խոսել և խոսելու է հայերեն, քանի որ յուրաքանչյուր արցախցի քաջ գիտակցում է, որ լեզուն սոսկ հաղորդակցման միջոց չէ, այլ ինքնության գլխավոր կռվանն է, մեր ինքնասիրության և արժանապատվության խորհրդանիշն է: Այստեղ անհնար է, որ որևէ բան ազդի հայագիտության և հայկականության վրա:

Ամենք դեպքում, մենք տեսանք դպրոցների բացման ժամանակ ռուսերեն գրված, որտեղ շնորհակալություն էին հայտնում Ռուսաստանին:

– Թիվ 2 դպրոցն էր դա, խաղաղապահ ուժերը եկել էին, փորձել էին ցույց տալ, որ այստեղ կրթական գործընթաց է սկսվում, որ մենք այստեղ ենք, մեզ հետ խաղաղություն ենք բերել: Ուղղակի դա մի քիչ ոչ ճիշտ կոնտեքստում է լուսաբանվել, մի քիչ վիրավորական: Հետո ուրիշ դպրոցներ էլ բացվեցին, որտեղ ռուսերեն խոսք ընդհանրապես չկար: Ուզում եմ ասել, որ մենք չենք կարող ստրկանալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում