Իրեն պատկանող անապատային հողատարածքում «Ֆոունհենջ» կոչված տարօրինակ շինության հեղինակին բանտ է սպառնում: Կալիֆորնիա նահանգի բնակիչը սպասում է դատավորի որոշմանը: Քիմ Ֆեյհին օրինազանց է համարվում, որովհետև շինարարության համար համապատասխան թույլտվություններ չէր ստացել: Այսպիսով, նա տասից ավել նորմատիվ է խախտել:
Ֆեյհին սկսել է կառույցի ապամոնտաժումը, որը կառուցել էր շուրջ 30 տարի, հիմնականում մետաղյա թափոն օգտագործելով: Մինչ քանդելը այնտեղ 9 հոգի մարդ էր ապրում: Հույս կա, որ դատավորը հաշվի կառնի Ֆեյհիի գործուն զղջումը և չի բանտարկի նրան: