Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը կոչ է անում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին դիմել Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան՝ Զինված ուժերի շտաբին պետին ազատելու վերաբերյալ վարչապետի առաջարկությունը Սահմանադրությանը հակասող ճանաչելու պահանջով: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ փաստաբանների պալատի հանրային կապերի ծառայությունը:
«Նախագահն այս քայլով կձևավորի սահմանադրական մարմինների միջև վեճերը Սահմանադրական դատարանում քննության ներկայացնելու մշակույթ»,- նշված է հաղորդագրության մեջ: