Monday, 13 05 2024
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը
Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից
Իվանիշվիլիի համալսարանի ուսանողները միացել են բողոքի ցույցերին
17:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:30
Բլինքենն ու Իսրայելի ՊՆ նախարարը քննարկել են իրավիճակը Ռաֆահում
Գազայում զոհերի թիվը հատել է 35.000-ը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թող սրբազանն ինքը պատմի, թե ինչպես չի վերընտրվել Կանադայի թեմի առաջնորդ. ինչը շատ հազվադեպ երևույթ է
Բանկերի հասանելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար բանկերի օրակարգում է
Բագրատ Գալստանյանը Գրողների միությունում է
Բուժաշխատողների համար կսահմանվի պարտադիր դասընթացների ցանկ՝ կոնկրետ իրավիճակով պայմանավորված
Նախարարը ներկայացրել է անապատացման ու երաշտի կանխարգելմանն ուղղված Հայաստանի ձեռնարկած քայլերը
16:50
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 143-ի
Արգենտինան տեսնում է ՀՀ ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում. Արգենտինայի դեսպանը՝ ՀՀ ԱԺ նախագահին
2024-ի անցած 4 ամիսների ընթացքում ՀՀ-ում ցածր գնաճային միջավայրը պահպանվել է. ԿԲ նախագահ
16:45
Ուկրաինայի ԶՈւ-ն հայտնել է Խարկովի ուղղությամբ մարտերում Ռուսաստանի հաջողությունների մասին
16:30
Կատալոնիայի խորհրդարանական ընտրություններում անջատողականները կորցրել են մեծամասնությունը
16:15
Լեհաստանը կավելացնի Բելառուսի սահմանի անվտանգության միջոցները
Շոյգուն խանգարու՞մ էր Ռուսաստանի նորացմանը
15:58
Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 41-ի

Ցուցակային ընտրություններ՝ նույն մարդկանցով. այսօր ՓՊ խորհրդի ընտրություններն են

Այսօր Փաստաբանների պալատում նախատեսված է պալատի խորհրդի անդամների ընտրություն։ ՓՊ խորհրդի անդամների 12 տեղի համար մրցակցելու է 23 փաստաբան։ Առաջադրված փաստաբանների հիմնական մասը ներկայումս գործող խորհրդի անդամներն են՝ որոշակի փոփոխություններով, որոնք արդեն տարիներ շարունակ խորհրդի անդամ են և համարվում են ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանի աջակիցներ։ Ներկայումս գործող ՓՊ խորհրդից կրկին առաջադրվել են Սիմոն Բաբայանը, Մելանյա Առուստամյանը, Կարեն Մեջլումյանը, Սեդրակ Ասատրյանը, Հարություն Հարությունյանը, Գայանե Դեմիրչյանը, Կարեն Սարդարյանը։ Կան մի քանի նոր թեկնածուներ։

Հիշեցնենք, որ ՓՊ գործող խորհուրդը նախորդ ընտրությունների ժամանակ ընտրվել է «ցուցակային» ձևով։ Այսինքն՝ փաստաբանները առանձին իրենց ծրագրերը չէին ներկայացրել, առանձին քարոզարշավ չէին իրականացրել և ցուցակով, համատեղ գնացել էին ընտրության, որը այդ ժամանակ շատ քննադատվեց։ Փաստաբանները ցուցակով առաջադրվեցին, ընտրվեցին ու այդպես ցուցակով էլ դարձան խորհրդի նախագահի սատարողներ։

Ցուցակային ընտրություններ լինելու են նաև այսօր։ Գործող ՓՊ անդամներն այս ընտրությանն էլ են նույն ձևով գնում, որը, օրինակ, նախորդ ընտրություններին առաջադրված փաստաբան Գևորգ Գյոզալյանին ստիպել է այս անգամ չմասնակցել խորհրդի ընտրություններին։ «Անցած անգամ թեկնածուներ էին առաջադրվել, որոնց հետ կարելի էր ոլորտում շեշտակի փոփոխություններ կատարել, իսկ ցուցակային ընտրություններ կոչվածի արդյունքում այդ մարդիկ չընտրվեցին, չընտրվեցի նաև ես։ Նույնը տեղի է ունենալու նաև հիմա։ Նույն ցուցակային ընտրությունն է, երբ զանգում են, խնդրում են՝ ընկերական, ոչ ընկերական, եթե լծակ ունեն՝ լծակով, ու այդպես փաստաբանները գնում են ընտրության։ Ես առայժմ որևէ թեկնածուի ծրագիր չեմ տեսել, բացի քաղցր կենացների մակարդակի ինչ-որ բանից։ Որևէ մեկը ծրագիր չի ներկայացրել, թե ինչպես է տեսնում փաստաբանության զարգացումը։ Ուստի, այդ ու մի քանի այլ պատճառով իմաստ չեմ տեսել դնել իմ թեկնածությունը։ Առավելագույնը կարող է գնամ ընտրության, քանի որ առաջադրվածների մեջ կան փաստաբաններ, որոնք արժանի են իմ ձայնին»,- ասաց Գյոզալյանը։

Մեր դիտարկմանը՝ որքանո՞վ է նորմալ, երբ Փաստաբանների պալատի պես անկախ մարմնում խորհուրդը ձևավորվում է ցուցակային ընտրություններով ու դրանից հետո խորհրդում տարբեր կարծիքներ ունեցողներ չեն լինում, Գյոզալյանը պատասխանեց, որ դա նորմալ չէ, չպետք է այդպես լինի։ ՓՊ խորհրդում պետք է լինեն տարբեր կարծիքներ, կարծիքների բախում, հատուկ կարծիքներ, և քանի դեռ այդ խնդիրը լուծված չէ, ունենալու ենք այն պատկերը, որը կա հիմա Փաստաբանների պալատում։

Գյոզալյանը այս խնդրի լուծումը շատ ավելի գլոբալ է տեսնում։ Առաջարկում է ունենալ այլընտրանքային փաստաբանական պալատներ, մի քանիսը, որոնց մրցակցության արդյունքում միայն կարող է առողջ մթնոլորտ ձևավորվել փաստաբանական համայնքում։ «Բայց իմ առաջարկը ոչ ուզում են իշխանությունները, ոչ ուզում են որոշ փաստաբաններ։ Բայց եթե լինի երկրորդ պալատ, դա կլինի մրցակցության կարևոր նախադրյալ, ու փաստաբանները արդեն կորոշեին՝ որտեղ լինել։ Օրինակ՝ ես չէի ուզենա լինել այս պալատի անդամ, բայց, քանի որ օրենքը, պետությունը ինձ պարտադրում է և ասում է, որ ես կարող եմ փաստաբանական գործունեությամբ զբաղվել, եթե լինեմ պալատի անդամ։ Ես էլ ստիպված գնացել ու անդամակցել եմ մի կառուցի, որի հետ գաղափարական ու մասնագիտական ոչ մի ընդհանուր բան չունեմ։

Ավելին՝ ես լուրջ հակասություններ ունեմ պալատի կողմից մշակված քաղաքականության հետ»,- ասաց Գյոզալյանը՝ հավելելով, որ մի քանի փաստաբանների հետ մտածում են դիմել Սահմանադրական դատարան, այդ դրույթը հակասահմանադրական ճանաչել, որի արդյունքում արդեն հնարավոր կլինի ունենալ մի քանի փաստաբանական պալատ և ապահովել իրական մրցակցություն։ Նորաստեղծ փաստաբանական պալատներին կարող են անդամակցել այն փաստաբանները, որոնք, Գյոզալյանի խոսքերով, օրինակ, հետաքրքրված են ոչ թե քաղաքականությամբ, այլ փաստաբանների գործունեությամբ, մարդու իրավունքներով, կգան այն փաստաբանները, որոնց համար մարդու իրավունքները ավելի գերակա են, քան չակերտավոր հայրենասիրությունը։ «Փաստաբանության վերաբերյալ իմ կարծիքը լրիվ տարբերվում է ներկա այն կարծիքից, որը հիմա գեներացնում է Փաստաբանների պալատը։ Եվ քանի դեռ օրենսդրորեն լուծված չէ երկրորդ փաստաբանների պալատ ունենալու հարցը, ներկա խնդիրները պահպանվելու են։ Եվ լինելու է մեկ Փաստաբանական պալատ, որը վերահսկել շատ ավելի հեշտ է»,- ասաց Գյոզալյանը։

Փաստաբանը, սակայն, չի ցանկանում, որ իր առաջարկած փոփոխությունները ընդունվեն, կյանքի կոչվեն միայն այն պատճառով, որ փաստաբանների ներկայիս խորհուրդը, ՓՊ նախագահը ընդդիմադիր հայացքներ ունեն։ «Ես կցանկանայի, որ այդ փոփոխությունները լինեն միայն դրա անհրաժեշտությունը հասկանալուց հետո»,- եզրափակեց Գյոզալյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում