Friday, 26 04 2024
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել

Ադրբեջանի կողմից ՄԱԿ դիմելը նշանակում է, որ նա եռակողմ պայմանագրից դուրս է գալիս ու «քցում» Պուտինին

Պաշտոնական Բաքուն  հրապարակել է հաղորդագրություն, որի համաձայն՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը փետրվարի 22-ին նամակով դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և բողոք է հայտնել այն կապակցությամբ, որ Հայաստանը պատերազմի ավարտից հետո Ադրբեջանին չի փոխանցել ականապատված տարածքների քարտեզները: Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության մամլո ծառայության փոխանցմամբ՝ «Հայաստանը հրաժարվում է ճշգրիտ տեղեկություններ հայտնել ականապատված տարածքների մասին, ինչը հակասում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին»:

Կարո՞ղ է այս հարցը դառնալ գերիների վերադարձի համար «քաղաքական առևտրի» առարկա։ Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի կարծիքով՝ նման հարցերը կարող են լինել գերիների հարցով Ադրբեջանի դիրքորոշման պատճառ։

Այժմ, ըստ մեր զրուցակցի, պետք է հասկանալ, թե ինչ խնդիրներ է իր առաջ դնում հայկական կողմը: «Նոյեմբերի 9-ից հետո որն է Արցախի հետ կապված ռազմավարությունը, ու ըստ այդմ՝ շարել ըստ առաջնահերթությունների։ Ակնհայտ է, որ եռակողմ համաձայնությունը  ունեցել է բազմաթիվ թերություններ։ Շատ հարցեր մնացել էին այդ  եռակողմ համաձայնության շրջանակներից դուրս։ Եվ այսօր մենք տեսնում ենք, որ խաղաղության համար որևէ հիմք չկա։ Կողմերը շարունակում են իրար նկատմամբ դրսևորել թշնամական վերաբերմունք։ Այսինքն՝ կարելի է  միայն սրանով արձանագրել, որ Ռուսաստանի հովանու ներքո կնքված եռակողմ համաձայնագիրը չի գործում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Ղուկասյանի՝ Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ին այդ հարցով դիմելը վկայում է այն մասին, որ Ադրբեջանը փորձում է  եռակողմ ֆորմատից դուրս գալ. «Փորձում է նոր հարթակում ինչ-որ լծակներ ձեռք բերել։ Այստեղ Հայաստանի համար հետաքրքիր իրավիճակ է ի հայտ գալիս։ Մենք այդպես էլ չլսեցինք ՄԱԿ-ի որևէ կառույցի՝ Անվտանգության խորհրդի կամ Գլխավոր վեհաժողովի գնահատականը Ադրբեջանի ռազմական գործողություններին։ Եվ  ես կարծում եմ՝ եթե Ադրբեջանը եռակողմ ֆորմատից դուրս  է եկել և «քցում» է Պուտինին ու Փաշինյանին, ապա Փաշինյանն իր չեղած հալով  պետք է փորձի ինչ-որ հակաքայլ անել ՄԱԿ-ում։ Հասկացանք, որ անզոր է, ո՛չ հոգեբանական, ո՛չ քաղաքական ռեսուրս չունի պետություն ղեկավարելու, բայց միգուցե իր  շրջապատից որևէ մեկը, որն ամբողջությամբ հոգեբանորեն կազմաքանդված չէ, փորձի՞ մի բան անել»։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ ՄԱԿ-ում Ադրբեջանը կարող է շատ վատ արձագանք ստանալ. «Որովհետև խախտել է բանակցությունների միջոցով հակամարտությունը  խաղաղ ճանապարհով կարգավորելու սկզբունքը, և Հայաստանն ունի ռեսուրս հարվածներ հասցնելու Ադրբեջանին։ Հարկավոր է, որ Նիկոլ Փաշինյանը գոնե նվազագույն կերպով պետությունը ղեկավարելու նշաններ ցույց տա, որ կարող է  հայ ժողովրդի միջազգային շահերը որևէ միջազգային հարթակում որևէ կերպ  պաշտպանել։ Նման դեպքում Ադրբեջանի քայլը շատ վատ կանդրադառնա հենց Ադրբեջանի համար»։

Նախքան քարտեզներ ուզելը, Անդրիաս Ղուկասյանի խոսքով, կարող են հարցեր առաջանալ, թե ինչու ռազմական գործողություններ իրականացրեց այդ երկիրը. «Ես չեմ կարծում, որ այդ հարցով  Ադրբեջանը ՄԱԿ-ում կարող է որևէ հաջողության հասնել։ Մեզ համար կարևոր է  արձանագրել, որ եթե իրենք դիմում են ՄԱԿ, ուրեմն Պուտինն իրենց համար արդեն ոչ մի բան է։ Թեկուզ և Հայաստանն այս վիճակով չկարողանա պատշաճ արձագանքել, իսկ հավանաբար հենց այդպես էլ լինելու է, այնուամենայնիվ գոնե այն փաստը, որ  այդ եռակողմ կապիտուլյացիոն պայմանագիրը սկսում է փլուզվել՝ դրական է Հայաստանի  համար։ Ապագա իշխանություններին դա տալիս է հենարան վերանայելու նոյեմբերի 9-ի խայտառակ  կապիտուլյացիայի պայմանագիրը, որը Նիկոլ Փաշինյանն իր թիմով միաձայն ընդունել է»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում