Tuesday, 21 05 2024
ՀԱԿ-ը սպասում է իր հարցերի պատասխանին. «Հրապարակ»
Սամվել Վարդանյանի նկատմամբ երկու մեղադրանք է առաջադրված. գործը շուտով դատարան կմտնի. «Ժողովուրդ»
Իշխանականների սիրելի ռեստորաններն ու փաբերը մեծ վնասներ են կրել. «Հրապարակ»
30 մլն դրամ՝ մոդուլային-շարժական շենքեր ձեռք բերելու համար. «Հրապարակ»
Կտրվի առավել ակտիվ գործողությունների մեկնարկ. «Հրապարակ»
Վարչապետի տիկնոջ հիմնադրամի «նվիրատուների» 30 տոկոսը անանուն են. «Ժողովուրդ»
ԱԺ նիստերին ընդդիմադիրները սահմանազատման մասին հարցեր կուղղեն ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Խաչատուրյանին. «Ժողովուրդ»
Իրանը որոշեց. որքան կշարունակվի տուրբուլենտությունը
Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններն ավարտվել են
Դիմումատուի կինը գողացել է տան ոսկյա զարդերը, 1 մլն 200 հազար դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի
Մայիսյան-Հացիկ ավտոճանապարհին բեռնատարը բախվել է գնացքին
Բարևելու հարցի շուրջ կռիվը շարունակվել է զենքերով․ 27-ամյա երիտասարդը մահացու վիրավորվել է
Ադրբեջանը միջամտում է Ֆրանսիայի ներքին գործերին. կլինի՞ «վճռական պատասխան»
Աշակերտները չեն միացել ակցիային,հնչել են հայհոյանքներ, սկսվել է ծեծկռտուք
Իրանի նախագահի մահվան հնարավոր շահառուները
Իրանը կմնա անսասան՝ ապակայունացում չի սպասվում
Արմավիրի ջրատարից դուրս է բերվել քաղաքացու դի
«Նոր պայմաններ կստեղծվեն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար»․ Էրդողան
23:30
Իրանում նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը կսկսվի մայիսի 28-ից
23:15
ԱՄՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանին նախագահի և ԱԳՆ ղեկավարի մահվան կապակցությամբ
23:00
Իրանում հայտնել են նախագահական արտահերթ ընտրությունների ամսաթիվը
22:45
Չինաստանը հայտարարել է, որ զենք չի տրամադրել Ուկրաինայի հակամարտության կողմերին
Իրանի նախկին արտգործնախարարը կարեւոր ակնարկ է արել
Իրանում փնտրում են նոր Ռայիսի. պահպանողական առաջին ֆիգուրի մահը վակուում է առաջացրել
Տարածաշրջանային թնջուկը բարդանում է. ինչ կփոխվի Ռայիսիից հետո
Քաղաքացին չգիտի ու՞ր տանի իր կոշտ թափոնը և շինաղբի մեծ մասը հայտնվում է Կորեայի ձորում
Արարատ Միրզոյանի ելույթը Վիեննայում միջազգային Միջուկային անվտանգության համաժողովին
21:30
Իրանի նախագահի վթարված ուղղաթիռի բոլոր ուղևորների մարմինները նույնականացվել են
ՀՀ առողջապահության նախարարը ցավակցել է Իրանի իր գործընկերոջն ու Իրանի ժողովրդին
ՀՀ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Կիրանց բնակավայրում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ

Վազգեն Մանուկյանին իր հայտարարությունների համար նախկինում կգնդակահարեին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

– Մեր զրույցը սկսենք վերջին օրերի ամենաաղմկահարույց թեմայից՝ ԳՇ հայտարարությունից. խնդիրը նո՞ր է, թե՞ հին, և եթե հին է, ապա ինչո՞ւ է հիմա բռնկվում։

– Խնդիրը ո՛չ նոր է, ո՛չ հին, մենք գտնվում ենք հետպատերազմյան շրջանում, և՛ ԳՇ-ն դեռ չի վերլուծել պատերազմի արդյունքները, և՛ հասարակությունը շոկային վիճակից դուրս չի եկել, իսկ պատերազմի արդեն միջնամասից մենք ականատես եղանք, թե ինչպես են տարբեր քաղաքական ուժեր բանակը ներքաշում քաղաքական գործընթացների մեջ: Եթե հիշում եք, պատերազմի հենց միջնամասում այսօրվա հայտնի արտախորհրդարանական ուժերի և նրանց միասնական թեկնածուի կողմից կոչ եղավ Հայաստանում իշխանությունը բանակի կողմից վերցնելու մասին: Դա մի խայտառակ հայտարարություն էր, և արդեն պարզ էր, որ իրենք բանակի հետ փորձ են անում աշխատել, և պատերազմի միջնամասում քաղաքական գործիչներից շատ-շատերը չգիտես ինչու գնացել էին Ստեփանակերտ, այնտեղի հյուրանոցներում էին:

– Ի՞նչն է բերել ձեզ այդպիսի եզրահանգման:

– Իրենց հայտարարությունները, դրանք պատահական հայտարարություններ չեն և պատահական մարդկանց կողմից չեն հնչել: Դա քաղաքական դաշտի արտախորհրդարանական ուժերի միավորի մեջ գտնվող լիդերների մի մասի կողմից հնչած տեսակետ է եղել: Եվ այն ժամանակ գուցե ժամանակը չէր ներում, որպեսզի հասկանայինք, թե ինչ է կատարվում և արդյո՞ք տրամաբանված քայլ է: Պատերազմող երկրում, ռազմական դրության պայմաններում այդպիսի բաների դեպքում լրիվ ուրիշ ընթացակարգ կարող էր կիրառել իշխանությունը, որը չի կիրառել: Հետագա զարգացումները և այսօրվա զարգացումները գալիս, լրացնում են այդ ամբողջականությունը, մենք կարող ենք հերթով շարադրել: Բնականաբար, դրանից հետո եղավ ԳՇ հայտարարությունը, որ բանակը մի՛ խառնեք քաղաքական գործընթացների մեջ, բայց այսօր արդեն պարզ է, որ ՊՆ որոշ պաշտոնյաներ արդեն խառնված էին, որոշ գեներալների հետ ստվերային զրույցներ էին տեղի ունենում, դա ակնհայտ էր ինձ համար:

– Այսինքն՝ դեռ ինչ-որ խմորումներ տեղի են ունենում:

– Հիմա տեղի ունեցավ ԳՇ պետի հայտարարությունը՝ ԳՇ սպայակազմի մի մասի ստորագրություններով համեմված, բայց դա արդեն քաղաքական տեքստ էր, և դա նշանակում է, որ բանակը ռազմական հեղաշրջման փորձի իրականացման փուլում էր գտնվում: Ինչը չստացվեց: Բանակն այսօր գերլարված վիճակում է: Չստացվեց, քանի որ պաշտպանական գերատեսչությունն ունի նոր նախարար և սպայակազմի մեջ տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ, որոնք այս խաղից դուրս են, նոր զինվորական ոստիկանության պետ, նոր փոխնախարարներ և նախարար, որը շատ լավ գիտի բանակը, նաև այն սպայակազմին, որ ստորագրել է այդ թղթի տակ: Հետագայում պարզվեց, որ իրենք ստորագրել են, որովհետև իրենց առաջարկել էին ստորագրել, վերջ, հաջորդ քայլերը չկային: Նրանց դժգոհությունների հիմքը գալիս է նրանից, որ իրենք չեն կարողացել մեր պարտությունը վերլուծել և հասկանալ, իսկ դա տևական պրոցես է պահանջում:

– Եկեք ավելի պարզ խոսենք, հետքը ո՞ւր է տանում:

– Հետքը տանում է այնտեղ, որտեղ բանակի փեշերից կախված են այն քաղաքական ուժերը, որոնք առավոտից երեկո բանակից պահանջում են հեղաշրջում, հիմնականում Վազգեն Մանուկյանը՝ միասնական թեկնածուն։ Յուրի Խաչատուրովի լեզվով ասած՝ եթե բանակում գեներալը ասում է այսպես, նշանակում է քննարկել է մյուսների հետ: Հիմա եթե Վազգեն Մանուկյանը միասնական թեկնածուն է և ասում է բանակը պետք է իշխանությունը վերցնի, նշանակում է բոլորով քննարկել են դա, չնայած Քրեական օրենսգրքի հիմնական հարվածը Վազգեն Մանուկյանը վերցրել է իր վրա, և սա առաջին անգամը չէ, մնացածը, նույնիսկ Դաշնակցությունը, տալիս է հնարավորություն, որ այդ ծայրահեղական գործընթացների սկիզբը հնչեցնի և դնի Վազգեն Մանուկյանը, հետագայում ինչ կստացվի այս ավանտյուրայից, ոչ ոք չգիտի, բայց ամբողջ նպատակը ստեղծել քաոտիկ վիճակ, որի արդյունքում առանց ժողովրդի մասնակցության հասնեն իշխանափոխության…

Քաղաքական այդ ուժերը չունեն ժողովրդի լայն աջակցությունը, որովհետև իրենք մերժված են, և եթե մերժված են, դա հոգեբանորեն շատ տևական ժամանակ է տևելու, և քանի որ հնարավոր չէ ժողովրդի քվեով գալ իշխանության, նույնիսկ արտահերթ ընտրությունների պարագայում, իրենք ուժային լուծում են տեսնում, և դա Վազգեն Մանուկյանին խորթ չէ, ուժային ցանկացած ձևով, Հոկտեմբերի 27-ի տեսքով, երեկ էլ Վազգեն Մանուկյանը հայտարարեց 5000 երիտասարդների մասին և ասաց՝ պատրաստ եղեք ռադիկալ գործողությունների: ՊՆ պաշտոնակատար աշխատած Վազգեն Մանուկյանը, եթե տնօրինում էր 5 հազար երիտասարդների ռեսուրսի, այդ դեպքում պատերազմի ընթացքում ո՞ւր էր այդ ներդրումը՝ որպես աշխարհազորային մասնակցելու:

Պատերազմի ժամանակ Վազգեն Մանուկյանը կոչ էր անում և հայտարարում, որ գեներալների հետ խոսել է և ասել՝ դադարեցրեք և վերցրեք իշխանությունը, այս իշխանությունները տանում են մեզ կործանման: Երբ որ դու պատերազմի մեջ գտնվող սպայակազմին մտքափոխության ես դրդում, դա նախկինում Քրեական օրենսգրքով կարող էր ընդուպ մինչև գնդակահարություն արժենալ: Այսօր պարզապես ռազմական հանցագործությունների մեր լիբերալ օրենսդրությունը տվել է հնարավորություն սադրիչ հայտարարություններ անել և գուցե ինչ-որ տեղ մնալ անպատիժ: Չնայած գիտեմ, որ Վազգեն Մանուկյանին այսօր հրավիրել են Քննչական կոմիտե և ուզում են պարզաբանում ստանալ այդ պլան B-ն, պլան C-ն իրենցից ինչ են ներկայացնում, որովհետև պլան B-ն մենք տեսանք նոյեմբերի 10-ին, այսինքն՝ այս շղթան սկսվել է շատ ավելի վաղուց՝ նոյեմբերի 10-ին հարձակում տեղի ունեցավ Ազգային ժողովի և Կառավարության վրա, հետո նաև կառավարական առանձնատան վրա, և նպատակը մեկն էր, նրանք նպատակ չունեին հարցեր տալ Արարատ Միրզոյանին, նրանք նպատակ ունեին սպանելու, հոշոտելու, և այդ գործընթացին ականատես եղավ մեր հասարակությունը տեսախցիկների առաջ:

– Եվ նրանք հիմա ազատության մեջ են, և չեք զարմանում:

– Գիտե՞ք ինչու, քանի որ այս շղթայի մեջ իր մասնակցությունը ունեցավ նաև դատական համակարգը՝ հանձին ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի:

– Օնիկ Գասպարյանը կապ ունեցե՞լ է Մարտի 1-ի հետ:

– Այո՛, նրա մասնակցության մասին շատ փաստարկված խոսել է Սեդա Սաֆարյանը: Նաև հայտարարությունը ստորագրած գեներալներից առնվազն երկուսն են մասնակից եղել:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում