Tuesday, 21 05 2024
Սպասվում է կարճատև անձրև
Տավարիշ Գալստանյան, թրջվելուց մի վախեցեք. անլրջացնում են իրենց իսկ շարժումը
Ի՞նչ են քննարկել ՔՊ փակ նիստում. «Հրապարակ»
Կին դատավորների մեծ մասը ԲԴԽ գնալու ցանկություն չունի. «Ժողովուրդ»
ՀԱԿ-ը սպասում է իր հարցերի պատասխանին. «Հրապարակ»
30 մլն դրամ՝ մոդուլային-շարժական շենքեր ձեռք բերելու համար. «Հրապարակ»
Սամվել Վարդանյանի նկատմամբ երկու մեղադրանք է առաջադրված. գործը շուտով դատարան կմտնի. «Ժողովուրդ»
Իշխանականների սիրելի ռեստորաններն ու փաբերը մեծ վնասներ են կրել. «Հրապարակ»
Կտրվի առավել ակտիվ գործողությունների մեկնարկ. «Հրապարակ»
Վարչապետի տիկնոջ հիմնադրամի «նվիրատուների» 30 տոկոսը անանուն են. «Ժողովուրդ»
ԱԺ նիստերին ընդդիմադիրները սահմանազատման մասին հարցեր կուղղեն ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Խաչատուրյանին. «Ժողովուրդ»
Իրանը որոշեց. որքան կշարունակվի տուրբուլենտությունը
Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններն ավարտվել են
Դիմումատուի կինը գողացել է տան ոսկյա զարդերը, 1 մլն 200 հազար դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի
Մայիսյան-Հացիկ ավտոճանապարհին բեռնատարը բախվել է գնացքին
Բարևելու հարցի շուրջ կռիվը շարունակվել է զենքերով․ 27-ամյա երիտասարդը մահացու վիրավորվել է
Ադրբեջանը միջամտում է Ֆրանսիայի ներքին գործերին. կլինի՞ «վճռական պատասխան»
Աշակերտները չեն միացել ակցիային,հնչել են հայհոյանքներ, սկսվել է ծեծկռտուք
Իրանի նախագահի մահվան հնարավոր շահառուները
Իրանը կմնա անսասան՝ ապակայունացում չի սպասվում
Արմավիրի ջրատարից դուրս է բերվել քաղաքացու դի
«Նոր պայմաններ կստեղծվեն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար»․ Էրդողան
23:30
Իրանում նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը կսկսվի մայիսի 28-ից
23:15
ԱՄՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանին նախագահի և ԱԳՆ ղեկավարի մահվան կապակցությամբ
23:00
Իրանում հայտնել են նախագահական արտահերթ ընտրությունների ամսաթիվը
22:45
Չինաստանը հայտարարել է, որ զենք չի տրամադրել Ուկրաինայի հակամարտության կողմերին
Իրանի նախկին արտգործնախարարը կարեւոր ակնարկ է արել
Իրանում փնտրում են նոր Ռայիսի. պահպանողական առաջին ֆիգուրի մահը վակուում է առաջացրել
Տարածաշրջանային թնջուկը բարդանում է. ինչ կփոխվի Ռայիսիից հետո
Քաղաքացին չգիտի ու՞ր տանի իր կոշտ թափոնը և շինաղբի մեծ մասը հայտնվում է Կորեայի ձորում

Քոչարյանն ու Սարգսյանը քաղաքականապես սպառված են․ նպատակը` կորցրածը հետ բերելն է

«ԳՇ հայտարարությամբ պայմանավորված փուլը ավարտված լինել-չլինելը կախված է դերակատարների ցանկությունից և որոշումից: Ինչպես տեսնում ենք՝ 17 ուժերը միտում չունեն հասկանալու, որ արդեն ամեն ինչ ավարտված է: Նրանք անընդհատ փորձելու են ամեն ինչ անել, որ հնարավոր լինի բանակն ավելի շատ ներքաշել քաղաքական գործընթացների մեջ»,- այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ քննարկման ժամանակ նշեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի պատասխանատու Վահագն Ալեքսանյանը:

«Եթե նշված օրենքը սահմանադրական է (իսկ ես համոզված եմ, որ սահմանադրական է), ապա վարչապետի որոշումն օրինական է և նախագահը այն չստորագրելու պատճառ չունի: Եվ այդ օրենքն ուժի մեջ չմտնելու որևէ պատճառ չկա»,- նշեց Ալեքսանյանը:

Սոցիոլոգ Արտակ Սաղաթելյանի դիտարկմամբ՝ եթե գեներալների հայտարարությունն ավելի լայն աջակցություն ստանար, միգուցե իրավիճակը բարդանար, սակայն սովորաբար հեղաշրջում անելիս նախապես չեն հայտարարում այդ մասին. «Գեներալների հայտարարությունը լարվածություն է առաջացրել ներքաղաքական կյանքում: Բայց պետք է փաստել, որ նաև իշխանության կողմից արված անզգույշ արտահայտության հետևանքով է հրահրվել այս իրավիճակը»

Սոցիոլոգը նաև կարծիք հայտնեց, որ թե՛ ընդդիմադիրներին, և թե՛ Ռուսաստանին այս լարվածությունը ձեռնտու է. «Ընդդիմությանը ձեռնտու է, իշխանությունը հետ վերցնելու ակնկալիքով, իսկ Ռուսաստանին ձեռնտու է Հայաստանը ամբողջապես գաղութատիրության վերածելու համար: Իսկ իշխանությանը և մեր ժողովրդին այս լարվածությունը ձեռնտու չէ»:

«Սահմանադրությամբ բանակը ապաքաղաքական կառույց է, և տվյալ դեպքում ԳՇ հայտարարության հանգամանքը շահարկելը թե՛ ընդդիմադիրների, թե՛ իշխանության կողմից, ներքին և նաև արտաքին լսարաններին «սիգնալներ»  տալ է այն մասին, որ բանակը կարող է մասնակից դառնալ քաղաքական պրոցեսների՝ ելնելով ճգնաժամային բարդ իրավիճակից: Ես դա բացառում եմ: Իմ կարծիքով՝ ռազմական հեղաշրջումը տեղի է ունենում գործնականում, այլ ոչ թե ենթադրության համատեքստում, որը կատարեց վարչապետը»,- նշեց «Արդար Հայաստան» կուսակցության փոխնախագահ Դավիթ Կարապետյանը՝ հավելելով, որ մեր երկրի Զինված ուժերը երբեք ոչ մեկի կողմը չեն անցնի, բանակը չի կարող կողմ լինել, բանակը մեր անվտանգության առաջին երաշխավորն է:

Քննարկման մասնակիցների դիտարկմամբ՝ ներքին պառակտում է գնում, լուրջ քաղաքական ճգնաժամ է, ընդդիմությունը և իշխանությունը շարունակում են «փոխհրաձգությունները»:

Վահագն Ալեքսանյանը կարծիք հայտնեց, որ թե՛ երկրորդ, թե՛ երրորդ նախագահները քաղաքականապես սպառված են. «Քաղաքական ռեսուրսը քաղաքական ուժի համակիրներն ու գաղափարակիցներն են: Քանի՞ գաղափարակից ունեն նրանք»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում