Tuesday, 21 05 2024
11:00
Գերմանիայի ԱԳ նախարարը ժամանել է Կիև
10:45
Ռուսաստանը 70 ամյա ՀՄՄ է օգտագործում Ուկրաինայի դեմ
Գազայում սպառման եզրին են վառելիքն ու սնունդը
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
23-ամյա երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ և թմրանյութ է հայտնաբերվել
Ռուսաստանի հետ Հրվ. Կովկաս է վերադառնում Խորհրդային Միությունը. այսօրվա ՌԴ-ն ԽՍՀՄ-ից էլ վատն է
09:45
Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները
Իրանական աղետին մեր «ապոկալիպտիկ» արձագանքները թույլ իմունիտետի նշան են
Սպասվում է կարճատև անձրև
Տավարիշ Գալստանյան, թրջվելուց մի վախեցեք. անլրջացնում են իրենց իսկ շարժումը
Ի՞նչ են քննարկել ՔՊ փակ նիստում. «Հրապարակ»
Կին դատավորների մեծ մասը ԲԴԽ գնալու ցանկություն չունի. «Ժողովուրդ»
ՀԱԿ-ը սպասում է իր հարցերի պատասխանին. «Հրապարակ»
30 մլն դրամ՝ մոդուլային-շարժական շենքեր ձեռք բերելու համար. «Հրապարակ»
Սամվել Վարդանյանի նկատմամբ երկու մեղադրանք է առաջադրված. գործը շուտով դատարան կմտնի. «Ժողովուրդ»
Իշխանականների սիրելի ռեստորաններն ու փաբերը մեծ վնասներ են կրել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Կտրվի առավել ակտիվ գործողությունների մեկնարկ. «Հրապարակ»
Վարչապետի տիկնոջ հիմնադրամի «նվիրատուների» 30 տոկոսը անանուն են. «Ժողովուրդ»
ԱԺ նիստերին ընդդիմադիրները սահմանազատման մասին հարցեր կուղղեն ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Խաչատուրյանին. «Ժողովուրդ»
Իրանը որոշեց. որքան կշարունակվի տուրբուլենտությունը
Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններն ավարտվել են
Դիմումատուի կինը գողացել է տան ոսկյա զարդերը, 1 մլն 200 հազար դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի
Մայիսյան-Հացիկ ավտոճանապարհին բեռնատարը բախվել է գնացքին
Բարևելու հարցի շուրջ կռիվը շարունակվել է զենքերով․ 27-ամյա երիտասարդը մահացու վիրավորվել է
Ադրբեջանը միջամտում է Ֆրանսիայի ներքին գործերին. կլինի՞ «վճռական պատասխան»
Աշակերտները չեն միացել ակցիային,հնչել են հայհոյանքներ, սկսվել է ծեծկռտուք
Իրանի նախագահի մահվան հնարավոր շահառուները
Իրանը կմնա անսասան՝ ապակայունացում չի սպասվում

Սերժ Սարգսյանն այսօր էլ վտանգավոր է. ժամանակին Վազգենը մեզ չլսեց՝ օձի գլուխը տրորեց, բայց չսպանեց, արդյունքում օձն իրեն մահաբեր խայթեց

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը։

Պարոն Հովհաննիսյան, արտահերթ ընտրություններ անցկացնելու վարչապետ Փաշինյանի առաջարկը քաղաքական դաշտում միանշանակ չի ընդունվում։ Շատերը նշում են, որ արտահերթ ընտրություններ պետք են, բայց ոչ Փաշինյանի վարչապետությամբ։ Ստեղծված լարված մթնոլորտը հանգուցալուծման ի՞նչ ելքեր ունի։

– Այդպես էլ պետք է լիներ: Ժողովրդի կողմից մերժվածները, ինչպես սատանան խունկից, վախենում են ազատ, արդար և թափանցիկ ընտրություններից և միշտ ապավինում են սկզբից, ինչպես Վազգեն Մանուկյանն է հորդորում, «զոռով» իշխանությանը տիրանալուն և հետո նոր վարչական ներուժի ու ընտրակաշառք բաժանելու միջոցով «ընտրություններ» անցկացնելուն: Դրա համար էլ մեր երկրի 30-ամյա նորագույն պատմության ընթացքում երբեք չի հաջողվել հասնել իշխանափոխության ընտրությունների միջոցով: Ընտրություններում միշտ հաղթել է այն ուժը, որը վերահսկել է գործադիր իշխանությունը և, օգտագործելով իշխանական լծակները, կանխորոշել է ընտրությունների արդյունքները: 2018 թվականի հեղափոխությունը, որի հաղթանակը ամրագրվեց դեկտեմբերին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրություններում մերժվածների ջախջախիչ պարտությամբ, կոչված էր ձևավորել նոր քաղաքական համակարգի ինստիտուցիոնալ հիմքերը: Եթե դա հաջողվեր անել, չէին լինի 44-օրյա պատերազմի վերջնական արդյունքների վրա, անշուշտ, իրենց խոր ազդեցությունը թողած ձախողումները: Այսօր շատերն են ասում, որ այդ ձախողումները պատահական չէին, այլ դավադրության՝ մերժվածների բացահայտ և քողարկված սաբոտաժի հետևանք էին: Սակայն գլոբալ իմաստով, ամենամեծ դավադիրը կամ բոլոր մեծ ու փոքր դավադրությունների, դավաճանությունների, ստորությունների պատճառը հենց հին արատավոր համակարգի պահպանումն էր:

Այդ համակարգը՝ ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի տեսքով, արմատախիլ չարվեց, չմեկուսացվեց ճաղերի հետևում և այսօր ձգտում է խժռել իրեն սպառնացող «թավշյա» բարեփոխիչներին: Երեք նախկին ԶՈՒ Գլխավոր շտաբի պետերը միացել են ներկայիս ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի և մյուս շտաբականների հետ ու որոշել հակահեղափոխական պուտչի սև թավիշով փակել 2018 թվականի ապրիլյան հեղափոխության լուսավոր էջը: Սա այն իրավիճակն է, որից խուսափելու անհրաժեշտության մասին ես զգուշացնում էի իմ բազմաթիվ հրապարակային ելույթներում, սակայն ասողին լսող չեղավ, և ստեղծվեց այս վտանգավոր իրավիճակը: Այս իրավիճակից միակ ելքը ԱԺ արտահերթ ընտրություններն են: Ոչ մի դեպքում չի կարելի տեղի տալ «մերժվածների» շանտաժին: Պետք է գործնականում վերջ տալ թավիշին, քանզի թավիշի քողի տակ հասունացավ այս հակահեղափոխական պուտչը: Հեղափոխությունը կհաղթի, եթե մերժվածների հետ մեկտեղ մերժվի և գրողի ծոցը ուղարկվի մերժվածների կողմից 30 տարիների ընթացքում ձևավորված տխրահռչակ ավանդույթը, երբ ընտրություններում օրվա իշխանությանը միշտ հաջողվել է վերարտադրվել՝ պահպանելով իշխանական մենաշնորհը: Գտնում եմ, որ ստեղծված իրավիճակում ճիշտ կլինի, որ արտահերթ ընտրությունների միջոցով ընտրված ԱԺ-ն ստանձնի սահմանադիր խորհրդարանի պարտականություններ և, համադրելով ընտրարշավի ընթացքում խորհրդարանական կուսակցությունների կողմից քաղաքացիների դատին ներկայացված Մայր օրենքի նախագծերը, մշակի և ընդունի ՀՀ Սահմանադրության նախագծի վերջնական տարբերակը, որը հետո կարող է դրվել հանրաքվեի:

Ներկայացնելով այս առաջարկությունը՝ նկատի ունեմ, որ սահմանադիր խորհրդարանի ընտրության իմ այս ծրագիրը լիովին բավարարում է ժողովրդավարության չափանիշներին: Ոչ թե նշանակովի դեմքերը պետք է մշակեն և քաղաքացիներին ներկայացնեն հանրաքվեի դրվող Մայր օրենքը, այլ քաղաքացիների կողմից ընտրված և նրանց կողմից լիազորված խորհրդարանական խմբակցությունները: Ճիշտ կլինի, եթե Սահմանադրության նախագծի մշակման համար ձևավորված հանձնաժողովը ինքը դիմի վարչապետին այս առաջարկությամբ՝ գիտակցելով, որ Սահմանադրության մշակման իմ կողմից առաջարկվող ճանապարհը կարող է ավելի մեծ վստահություն ներշնչել հասարակությանը՝ ամրապնդել քաղաքացիների մոտ գործընթացի լեգիտիմության վերաբերյալ համոզմունքը: Առաջիկա իմ ելույթներում պատրաստվում եմ ավելի հանգամանալից ներկայացնել նաև ԱԺ ընտրությունների լեգիտիմությունն ամրապնդելուն միտված իմ մեկ այլ հայտնի ծրագիրը՝ Ընտրական գործընթացի օրինականության հանրային վերահսկման միասնական միջկուսակցական շտաբի ստեղծման ծրագիրը: Կարծում եմ՝ այդ ծրագիրը արժանի է ընդգրկվելու քաղաքագիտական դասագրքերում, և այս իրավիճակում, երբ անցկացվելիք արտահերթ ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ առնողների պակաս չի սպասվում, այս ծրագիրն երկնային մանանայի նշանակություն կարող է ունենալ մեր պետականության ամրապնդման գործում:

– Արտահերթ ընտրությունների դեպքում, հետպատերազմյան Հայաստանի վրա ի՞նչ հետաքրքրություն ու ուշադրություն կցուցաբերեն արտաքին խաղացողները՝ մասնավորապես Ռուսաստանը, որը երբեք անմասն չէ Հայաստանի ներքաղաքական իրադարձություններից։

– Ռուսաստանում այսօր էլ են շատ մտահոգված նրանով, որ հայերը չեն հանդարտվում և շարունակում են տաք պահել «Ո՞վ է մեղավոր այս ահավոր մարդկային և տարածքային կորուստների համար» հարցը: Հասկանալի է, որ նոր խորհրդարանը սկսելու է իր գործունեությունը հենց այդ հարցին պատասխանելու ելակետից: Այդ իսկ պատճառով Կրեմլում կգերադասեին, որպեսզի արտահերթ ընտրություններ չլինեն, և ժամանակի ընթացքում հինգ հազար լուսավոր մեր երիտասարդների կորստի ցավը գոնե ինչ-որ չափով մեր սրտերում մեղմվի: Խորհրդարանական քարոզարշավը կարող է այդ ցավը էլ ավելի բորբոքել, իսկ «Ո՞վ է մեղավոր» հարցի սլաքն ուղղել ռազմավարական դաշնակցի կողմը: Մյուս կողմից՝ Արևմուտքը հասկանում է, որ կարող է ընտրությունների առիթով Ռուսաստանի դիրքերը Հայաստանում վիճարկել: Եվ հասկանալով դա, փորձելու է օգտագործել ռազմավարական դաշնակցից հայերի հիասթափությունը՝ Հայաստանը, Վրաստանի օրինակով, Ռուսաստանից պոկելու համար: Այսօր, ինչպես և վրացիները, հայերը նույնպես կորցնելու բան արդեն չունեն: Ճիշտ է, ինչպես ժամանակին վրացիներին էին վախեցնում Գրիգոլ Աբաշիձեով և Աջարիայի «աբխազացման» վտանգով, այնպես էլ մեզ ձգտելու են վախեցնել Սյունիքը կորցնելու վտանգով, բայց ամերիկացիներին կհաջողվի մեր վախը բռնել, և լուրջ մարդիկ Ռուսաստանում դա լավ են հասկանում: Ռուսաստանը, թույլ տալով Հայաստանին պարտվել այս պատերազմում, թույլ է տվել մեծ և Կովկասում իր հեռանկարների համար ճակատագրական սխալ: Արցախը այն պորտալարն էր, որը կապում էր Հայաստանը Ռուսաստանի հետ: Այդ պորտալարից այսօր մնացել են, ինչպես իրենք՝ ռուսներն են ասում՝ «ռոժկի դա նոժկի»: Ե՛վ եվրոպացիները, և՛ ամերիկացիները հիշում են, ինչպես հայերի կուտակված ցավը 1988 թվականին դուրս ժայթքեց և տարածվեց Խորհրդային միության հանրապետություններով՝ Կովկասից մինչև Մերձբալթյան հանրապետություններ, ցնցելով Խորհրդային միության հիմքերը: Չեմ կասկածում, որ Ռուսաստանի դեմ մղվող կովկասյան խաղում հայերի ներկայիս ցավը կգեներացվի և կօգտագործվի ռուսների դեմ, ինչի մասին անհրաժեշտ էր մտածել և այս անգամ էլ՝ նույնիսկ միջուկային զենքի սպառնալիքով, ստիպել Թուրքիային պահպանել չեզոքություն և արդեն 3-րդ – 4-րդ օրը կանգնեցնել պատերազմական գործողությունները: Ավաղ, դա չարվեց, ինչը արնահոսող վերք դարձավ հայ-ռուսական հարաբերությունների համար:

Ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում Հայաստանում։ Որոշների դիտարկմամբ՝ չի բացառվում անգամ Փաշինյանի ֆիզիկական ոչնչացման վտանգը։ Ի՞նչ համեմատականներ կանցկացնեք 1999 թվականի հետ։

– Ես այդ վտանգի մասին զգուշացրել եմ Նիկոլ Փաշինյանին դեռ պատերազմից ամիսներ առաջ: Պատերազմի՝ մեզ համար ողբերգական հետևանքները օգտագործվում են որպես նրա դեմ կազմակերպվող Լինչի դատաստանի պատրվակ, այլ ոչ թե պատճառ: Իրական պատճառը՝ իշխանությունն ամեն գնով վերադարձնելու և ժողովրդից թալանած վիթխարի հարստությունները պահպանելու ձգտումն է: Հիշենք, որ այդ նույն ուժերը մեզ համար հաղթական՝ առաջին ղարաբաղյան պատերազմից մեկ տարի անց՝ 1995 թվականին մահափորձ կազմակերպեցին սպարապետ Վազգեն Սարգսյանի դեմ, իսկ 1999 թվականին սպանեցին նրան: Սպանեցին ոչ մի թիզ հող թշնամուն չհանձնած և ԼՂԻՄ-ի տարածքը երեք անգամ ընդլայնած վարչապետին: Սպանվելու այդ նույն վտանգը դամոկլյան սրի նման կախվեց Նիկոլ Փաշինյանի գլխին այն պահից, երբ ինքը զբաղեցրեց վարչապետի աթոռը, իսկ ՍերԺ Սարգսյանը դարձավ թոշակառու: Ասում են՝ Սերժը նեղ շրջապատում ասել է, որ երեք տարուց ավելի չի հանդուրժելու Նիկոլի վարչապետությունը: Նիկոլը կարող է մխիթարվել նրանով, որ Վազգենի վարչապետությունը Սերժը հանդուրժեց ընդամենը վեց ամիս: Վազգենը 1999 թվականին մեզ չլսեց ու թողեց Սերժին Ազգային անվտանգության նախարարի պաշտոնում՝ համարելով, որ մեծ բան է արել, որ ներքին գործերի նախարարությունն ու անվտանգության նախարարությունը, որ մի մեծ սուպերնախարարություն էին, բաժանել է Սերժ Սարգսյանի և Սուրեն Աբրահամյանի միջև: Այնինչ, ինչպես մենք էինք այն ժամանակ Վազգենին ասում՝ օձի գլուխը տրորել էր, բայց չէր սատկացրել, և օձը իրեն մահաբեր խայթոց պատճառեց հոկտեմբերի 27-ին: Եթե մեզ լսեր ու Սերժին քշեր ԱԱՆ-ից էլ, այսօր ինքն էլ, Դեմիրճյանն էլ, Լեոնարդ Պետրոսյանն էլ, բոլոր մյուս իմ պայքարակից ընկերներն էլ ողջ կլինեին: Սերժը այսօր էլ շատ վտանգավոր է: Նիկոլը չկարողացավ նույնիսկ հասնել նրան, որ Սերժը հեռանա ՀՀԿ-ի նախագահի պաշտոնից, էլ չեմ ասում՝ բանտախուց նրան ուղարկելու մասին, որը Սերժի արժանի տեղն է: Արդյունքում Սերժը կազմակերպեց այս հակահեղափոխական պուտչը, խորտակեց պարզամիտ Օնիկին ու մյուս գեներալներին, և դա դեռ սկիզբն է: Սկիզբն է, որովհետև Նիկոլը գործնականում թավիշը չի վերացնելու, իսկ օձերը սիրում են թավիշը, որը նրանց գրգռում է և նպաստում է գեղձերում մահաբեր թույնի կուտակմանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում