Thursday, 11 06 2026
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր ամառային արձակուրդն անց է կացրել Սարուխանում

«Առաջին լրատվականը» փորձեց պարզել, թե այս տարի որտեղ են հանգստանալու կամ հանգստանում ՀՀ նախարարները:

ՀՀ տարածքային կառավարման նախարարության լրատվական ծառայությունից կարողացանք պարզել, որ ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն օգոստոսի 1-ից գտնվում է արձակուրդում, սակայն հայտնի չէ՝ ուր է գնացել հանգստանալու և որքան ժամանակով: Արտաքին գործերի նախարարությունից էլ կարողացանք պարզել, որ Էդվարդ Նալբանդյանը ներկայում արձակուրդում է ու հանրապետությունում կլինի 20 օրից: Հայտնի է միայն, որ նա իր արձակուրդն անցկացնում է արտերկրում, ավելի կոնկրետ՝ եվրոպական երկրներից մեկում:

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը հրաժարվեց որևէ տեղեկատվություն տրամադրել: Նույնը վերաբերում է արտակարգ իրավիճակների նախարարությանը, որտեղ ընդհանրապես հրաժարվեցին մեկնաբանել նախարարի արձակուրդի հետ կապված որևէ հարց: Կարողացանք միայն պարզել, որ ներկայում առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը աշխատանքի է:

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, լրատվական բաժնի տեղեկացմամբ, դեռևս աշխատանքի է: Վերջինս չցանկացավ հրապարակել իր արձակուրդի մասին որևէ տեղեկատվություն: Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ներկայում աշխատում են ու չեն մեկնելու հանգստանալու: Տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը օգոստոսին չի մեկնելու հանգստանալու, իսկ թե ուր կմեկնի հետագայում՝ դեռ հայտնի չէ:

ԿԳ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրին, որ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը հուլիսի 25-ից օգոստոսին 12-ը ներառյալ գտնվում է արձակուրդում և հայտնի չէ՝ որտեղ է անցկացնում իր արձակուրդը:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկայում աշխատանքի է, ու ինչպես տեղեկացրին ՊՆ մամլո ծառայությունից, վերջին 3 տարում, ելնելով աշխատանքային ծանրաբեռնվածությունից, չի մեկնել արձակուրդի ու ներկայում արձակուրդի մեկնելու ծրագիր չունի:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը միակն է կարծես, որ հասցրել է հանգստանալ ու օգոստոսի 1-ից արդեն անցել է իր աշխատանքային պարտականությունների կատարմանը: Տիկին նախարարն իր արձակուրդն անցկացրել է հայրենի Սարուխան գյուղում:

Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը ներկայում գտնվում է արձակուրդում, սակայն հայտնի չէ՝ որտեղ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում