Անհայտ անձինք կոտրել են Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի ֆեյսբուքյան օգտահաշիվը: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով պետության ղեկավարի մամուլի քարտուղար Գալինա Բայտերեկին:
«Անհայտ անձինք կոտրել են Ժապարովի անձնական էջը Facebook սոցիալական ցանցում: Չարագործները նշված էջից տարբեր գրառումներ են մեկնաբանել»,- ասել է նա:
Մամուլի քարտուղարը հավելել է, որ նախագահը ոչ մի առնչություն չունի նրա պրոֆիլից տեղադրված վերջին մեկնաբանությունների հետ: