Շվեդիայում դանակով զինված տղամարդը հարձակվել է մարդկանց վրա, հաղորդում է Aftonbladet-ը:
Արտակարգ պատահարը տեղի է ունեցել Վետլանդա քաղաքում ժամը 15:00-ին (Երևանի ժամանակով 18:00-ին), տուժել է ութ մարդ:
Երկրի արևելյան շրջանի ոստիկանության ներկայացուցիչ Անժելիկա Իսրայելսոն Սիլֆվերը նշել է, որ հարձակում գործած 20-ամյա տղամարդը գնդակահարվել է ոստիկանության աշխատակիցների կողմից: Այս պահին նա գտնվում է հիվանդանոցում:
Իրավապահ մարմինները կարծում են, որ հանցագործությունը կարող է որակվել որպես «ահաբեկչություն»:
«Հարձակվողի դրդապատճառը դեռ պարզ չէ, նա դեռ չի հարցաքննվել»,- հավելել է Սիլֆվերը: