Friday, 26 04 2024
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել

Հայաստանի ներքաղաքական կյանքի մշակութային ճգնաժամը

Հանրահավաքները Հայաստանում դիտարկվում են ներքաղաքական ուժերի հարաբերակցության չափման միավոր՝ ում հանրահավաքը կամ երթն է ավելի մարդաշատ: Այդ չափորոշիչը հատկապես աշխույժ «կիրառման» կամ դիտարկման ենթակա է այժմ, երբ ներքին քաղաքական կյանքը հասել է բևեռացման գերբարձր աստիճանի և, միաժամանակ, աննախադեպ լրջագույն երանգ ստացել Գլխավոր շտաբի հայտարարությունից հետո:

Իրականում, սակայն, Հայաստանի հետխորհրդային շրջանի քաղաքական կյանքում իր առանցքային և հաստատուն տեղն ունեցող չափորոշիչը ոչ միայն ամբողջապես համարժեք չէ՝ իբրև քաղաքականության ելակետ, այլ հաճախ նույնիսկ կատարում է մոլորեցնող դեր, չար կատակ խաղալով թե՛ հանրության, թե՛ քաղաքական դերակատարների հետ: Այո՛, հանգամանքը, թե ում կոչով որքան արագ են լցվում հրապարակներն ու փողոցները, ով կարճ ժամանակում ավելի շատ մարդ է հավաքում, ում հավաքներն են կազմակերպվում այսպես ասած կամավորության, իսկ ում հավաքները՝ «բերովիության» սկզբունքով, ունի որոշակի նշանակություն: Մյուս կողմից, սակայն, որևէ հանրահավաք կամ երթ սոցհարցում չէ, իսկ քաղաքականությունը, թեև ճշգրիտ գիտություն չէ, այդուհանդերձ այն հանրօգուտ լինելու համար պահանջում է առավելագույն ճշգրտություն հանրային տրամադրություններն ու սոցիալական շերտավորումը չափելու հարցում: Այդտեղ է, որ իրավիճակը բնորոշվում է իրականությունից կտրվել, և տապալվում է այն ուժը, որը կտրվում է իրականությունից:

Ներկայումս առավել ևս պետք է հաշվի առնել, որ հանրությունը Նիկոլ Փաշինյանի և «Հայրենիքի փրկության ճակատ» կոչված միավորի թևերում չէ: Այդ թևերից դուրս, կամ դրանց արանքում կան հանրային բազմաթիվ այլ տրամադրություններ: Միաժամանակ, այդ թևերում եղած տրամադրություններն էլ, այդուհանդերձ, հանրային են: Ներքաղաքական ճգնաժամի ամբողջ խնդիրն այն է, որ ուժերը չեն ուզում հաշվի առնել այդ պարզ իրողությունը և չեն ուզում նկատել դիմացը կամ կողքը, կամ ավելի վերև եղած հանրային շերտերին՝ բացի նրանից, որի վրա հենվում են իրենք:

Եվ սա Հայաստանում տարիների, տասնամյակների քաղաքական արատ է, որն էլ հենց դեգրադացրել է քաղաքականությունը, դրանից դուրս բերել հանրային բաղադրիչը, հանրօգուտ էությունն ու այն վերածել ընդամենը տնտեսական ինչ-ինչ շահերի կամ իշխանության համար պայքարի: Մինչդեռ, քաղաքականությունը հանրային, պետական իմաստով արդյունավետ է այն դեպքում, երբ այն ընդգրկում և արտահայտում է հանրային ամենատարբեր շերտերի շահեր և հնարավորություններ, երբ այն հաշվի է առնում բոլորի գոյությունը, ովքեր, շատ թե քիչ, մեծաթիվ թե փոքրաթիվ, բայց ինչ-որ դեր ունեն և եղանակ են ստեղծում հասարակական քաղաքական կյանքում:

Ըստ այդմ, երբ խոսվում է ներքաղաքական փոխզիջման մասին, առանցքային է հասկանալ և ընդունել, որ այդ փոխզիջումը նախ պետք է տեղի ունենա մտածողական, մշակութային հարթության մեջ: Այսինքն՝ փոխզիջման անհրաժեշտության առաջ գտնվող ուժերը պետք է ընդունեն դիմացինի գոյությունը, գոյության իրավունքը, որպեսզի կարողանան հաջորդ քայլով նրա հետ քննարկել արդեն համատեղ գոյության պայմաններ: Հայաստանի քաղաքական դաշտում դա տեղի չի ունեցել, տեղի չի ունենում և հազիվ թե տեղի ունենա այսպես ասած՝ հիմնական դերակատարների ներկայիս կազմի պայմաններում: Այստեղ է, որ ոչ միայն բովանդակային, այլ, նախ և առաջ, մշակութային առումով է անհրաժեշտ դառնում նոր քաղաքական ուժերի, քաղաքական նոր դասի, նոր քաղաքական էլիտայի ձևավորումը, հաստատումն ու հանրության հետ կայուն, մշակութաբանական հաղորդակցության հաստատումը: Ասել կուզի, ընթացիկ քաղաքական առումով Հայաստանում, անշուշտ, կա քաղաքական շահերի պայքար, սակայն դրա խորքային հանրօգուտ և պետականապաշտ բնույթը պետք է չափվի ոչ թե նրանով, թե որ ուժն է ավելի շատ մարդ հավաքում հանրահավաքին, այլ նրանով, թե որ ուժն է առաջարկում անգամ քաղաքականապես իրեն ոչ համակիր հանրության համար ընդունելի և գրավիչ համակեցության մշակույթ և մոդել:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում