Wednesday, 10 06 2026
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին

Nabucco նախագծի իրագործումը կարող է տեղի ունենալ 2020 թվականից հետո. PFC Energy

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ PFC Energy քոնսալթինգային ընկերությունը հետազոտություն է անցկացրել Nabucco գազատարի նախագծի կյանքի կոչման ժամկետի շուրջ։

«Եվրոպական հարավային միջանցք. ինչպիսի՞ տեսք կունենա այն» խորագրով հետազոտությունում նշված է, որ ավելի խոշոր նախագծերի, ինչպիսին Nabucco-ն է, իրագործումը կարող է տեղի ունենալ 2020 թվականից հետո՝ կախված հանգամանքներից։

Հետազոտությունը հենվում է այն գործոնների վրա, որոնք կարող են իրենց ազդեցությունը թողնել հարավային գազային միջանցքի զարգացման, առաջիկա 10 տարում Ադրբեջանում ակնկալվող գազի արդյունահանման, խողովակաշարերի ընտրության չափանիշների և այլնի վրա։

Հետազոտության համաձայն՝ դեպի Եվրոպա գազի փոխադրման հարցում տարբեր աղբյուրները (Ադրբեջան, Թուրքմենստան, Իրան, Իրաք) մրցակցում են միմյանց հետ։ Սակայն միայն մեկ աղբյուրը՝ ադրբեջանական «Շահ Դենիզ» գազային հանքավայրի երկրորդ փուլի շրջանակներում արդյունահանվելիք գազը կարող է հասանելի լինել մինչև 2020 թվականը։ Գազի մեծ ծավալի բացակայությունը նշանակում է, որ ներկայումս կարող է կյանքի կոչվել միայն մեկ խողովակաշարի նախագիծ։

PFC Energy-ի փորձագետների կարծիքով՝ հաջորդ փուլում, երբ Ադրբեջանի մյուս գազային հանքավայրերի գազը կդառնա հասանելի, կարող են կյանքի կոչվել մի շարք այլ նախագծեր, այդ թվում նաև Nabucco-ն։

Ներկայումս ամենահավանականը İTGİ (Թուրքիա-Հունաստան-Իտալիա) նախագծի զարգացումն է։

Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվում էր, թե Nabucco-ն շահագործման է հանձնվելու 2014 թվականին, մինչդեռ ներկայումս նշում են 2017 թվականը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում