Թուրքիան հիբրիդային հրթիռ է մշակում դեպի Լուսին ծրագրված առաքելության համար, հայտարարել է երկրի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարարության ղեկավար Մուստաֆա Վարանկը, հաղորդում է Anadolu գործակալությունը:
«Մենք մերձերկրային ուղեծիր գործարկումը կիրականացնենք միջազգային ընկերությունների հետ համագործակցությամբ, սակայն մեր տիեզերական սարքը Լուսին կհասնի մեր ազգային ինքնատիպ հրթիռի արձակման միջոցով»,- ասել է նախարարը:
Նրա խոսքով, թուրքական Delta V ընկերությունը զբաղվում է հիբրիդային շարժիչների եզակի տեխնոլոգիաների մշակմամբ, որոնք դեպի Լուսին առաքելության կարևոր մասն են կազմում: