Գերմանիայի իշխանությունները կխստացնեն պահանջները Ֆրանսիայի հետ սահմանին՝ համաճարակաբանական իրավիճակի վատթարացման ֆոնին, հաղորդում է Spiegel-ը:
Երկրի առողջապահության նախարարությունը պարզաբանել է, որ մարտի 2-ից, ժամը 00:00-ից (Երևանի ժամանակով 03:00), ֆրանսիական Մոզել դեպարտամենտը կդիտարկվի որպես կորոնավիրուսային վարակի լայն տարածման գոտի:
Նրանք հավելել են, որ 2020թ.-ի հոկտեմբերին այս դեպարտամենտում կորոնավիրուսի «հարավաֆրիկյան» շտամ է հայտնաբերվել:
Ըստ նոր կանոնների՝ Գերմանիա մուտք գործող անձինք ստիպված կլինեն ներկայացնել կորոնավիրուսի բացասական թեստ, որն արվել է ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում:
Բացի այդ, կդադարեցվեն Մոզելից Գերմանիա իրականացվող օդային, երկաթուղային և ավտոբուսային ուղևորափոխադրումները: