Այսօր ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել` տեղեկացնելով, որ երեկ Տիգրան Մեծի պողոտայի թիվ 76 շենքի մոտ սպիտակ գույնի «Նիվա» մակնիշի ավտոմեքենայից ինչ-որ մեկը հրազենից մի քանի կրակոց է արձակել, այնուհետեւ դիմել փախուստի: Դեպքը տեղի է ունեցել ժամը 17-ի սահմաններում: Դեպքի վայրից ոստիկանությունը հայտնաբերել է 4 պարկուճ և մեկ գնդակ, որոնք ուղարկվել են փորձաքննության: Զոհերի եւ վիրավորների մասին չի հաղորդվում: Առայժմ հայտնի չէ, թե ով է եղել կրակոցների հեղինակը: