Wednesday, 22 07 2026
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
17:10
«Քրիսթալ Փելասը» Լակրուայի տրանսֆերի համար պահանջում է նվազագույնը 60 մլն ֆունտ
15:30
Զինեդին Զիդանն առաջիկա 4 տարիներին կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
13:10
Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը
11:10
ՖԻՖԱ-ն հետաքննում է ԱԱ-2026-ի եզրափակչի միջադեպերը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
18:50
Սկալոնին կհեռանա Արգենտինայի հավաքականից
14:50
Կիլիան Մբապեն աշխարհի առաջնությունների պատմության, ինչպես նաև Մունդիալ-2026-ի լավագույն ռմբարկուն է
10:30
Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները
07:50
Ռոդրին «Մունդիալ»-ի լավագույն ֆուտբոլիստն է
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան 16 տարի անց կրկին աշխարհի չեմպիոն է
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
11:15
Մունդիալ-2026. 10 գոլ մեկ խաղում. Անգլիան երրորդ տեղի խաղում հաղթեց Ֆրանսիային
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
09:10
Զինեդին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
08:20
Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբում
13:30
Օլիսեն չի թաքցնում «Ռեալ» տեղափոխվելու իր ցանկությունը. L’Equipe
10:50
Մեսսիի և Յամալի «ճակատագրական» հանդիպումը
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց
22:07
«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է
21:09
Ոչ ոք չի ցանկանում մասնակցել այս հանդիպմանը. Տուխել
19:10
«Մեր արածը պատահական չէր, և մեզ ոչ ոք ոչինչ չի նվիրել»․ Մեսսի
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
10:10
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ

Ոչ մի թթու խոսք Ռոբերտ Քոչարյանի հասցեին․ Արոնյանի որոշման քաղաքական հետագիծը․․․

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը լքում է Հայաստանը․ հայտնի գրոսմայստերն այսուհետ հանդես կգա ԱՄՆ-ի դրոշի ներքո, կխաղա այս երկրի ազգային հավաքականում։ Երեկ Արոնյանը հայտարարություն էր տարածել, հայրենիքից հեռանալու որոշման մեջ մեղադրելով ՀՀ իշխանություններին։

«Կարծում եմ՝ պարզ է, որ շախմատում հնարավոր չի հասնել համաշխարհային բարձունքների՝ առանց տևական ժամանակ կատարվող հսկայական աշխատանքի և պետության նպատակային օժանդակության: Կարևոր է նշել, որ մեր շախմատային հաջողություններում էական գործոն էր Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անձնական ուշադրությունը և տարիներ շարունակ ցուցաբերած կարևոր աջակցությունը: 2018 թվականի հեղափոխությունից հետո նոր կառավարությունը խոստացավ շարունակել այդ գիծը, սակայն խոստումը սահմանափակվեց ընդամենը մեկ տարի մասնակի օժանդակությամբ, որից հետո դա էլ դադարեց: Այդ ընթացքում շախմատի ասպարեզ ներխուժեցին սպորտաձևից բացարձակ անտեղյակ նորաթուխ պետական գործիչներ, որոնք մեր հաջողությունները վերագրելով իրենց, սկսեցին ինքնահաստատվել՝ նույնիսկ շանտաժի միջոցով: Նրանց հաջողվեց պառակտել տարիներով ձևավորված շախմատային համերաշխ ընտանիքը և ոլորտը վերածել քաոսի: Իմ մտահոգությունը իրավիճակի վերաբերյալ բազմաթիվ անգամ փորձել եմ ներկայացնել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարար Արայիկ Հարությունյանին, ոլորտի այլ պատասխանատուներին, ինչպես նաև ՀՀ վարչապետին՝ նրա հետ այս 3 տարիների ընթացքում ունեցած միակ հանդիպման ժամանակ, որի համար նա խստորեն սահմանել էր 15 րոպե»,- մասնավորապես ասել էր Արոնյանը: Այո, մարզական տեսանկյունից Արոնյանի որոշումը կարելի է պրոֆեսիոնալ որակել, բայց․․․։

Նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում նման հայտարարությունը ապաքաղաքական չես համարի։ Հայտարարություն, որը ուղիղ հարված է թե ՀՀ վարչապետին և նրա կառավարությանը, թե մեր պետության հեղինակությանը։ Նույն Ադրբեջանում մեծ խանդավառությամբ են ընդունում առերևույթ այն, որ Հայաստանը այսպես ասած չի կարողանում տիրություն անել իր հայտնի մարզիկներին։ Ավելին, Արոնյանը հայտարարությամբ հանդես եկավ այն պահին, երբ մեր երկրիրը ներքաղաքական ճնգաժամից զատ կանգնած է նաև պետականության ճգնաժամի առաջ։ Կարելի՞ էր արդյոք հեռանալ լուռ առանց քաղաքական ռեզոնանս առաջացնելու։ Կարծում ենք, այո։ Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ Արոնյանը որոշում էր կայացրել ելույթ ունենալու այլ պետության դրոշի ներքո։ 2003 թվականի ապրիլից նա պաշտոնապես սկսել էր ներկայացնել Գերմանիան։ Բնական է, որ լավ պայմաններից և վերաբերմունքից դրդված չէ, որ հայտնի շախմատիստը հեռացել էր։ Այստեղ, սակայն հարց է ծագում․ Ինչո՞ւ այն ժամանակ, նաև այսօր Արոնյանը ոչ մի թթու խոսք չի հնչեցնում այն ժամանակվա պետության ղեկավար Ռոբերտ Քոչարյանի և նրա կառավարության հասցեին։ Պատասխանը կարծում ենք պարզ է։ Սպորտում քաղաքացիություն փոխել «խաղ ու պար» չէ։ Արոնյանը Հայաստանից հեռանալու որոշում կայացրեց երկրորդ անգամ, բայց միայն երկրորդ դեպքում հանդես եկավ կոշտ հայտարարությամբ՝ մատնանշելով մեղավորներին։ Սա ամենևին չի նշանակում, որ փորձում ենք արդարացնել ՀՀ ներկայիս իշխանություններին։

Բնավ ոչ։ Անկախ Հայաստանի պատմության ընթացքում տասնյակ մարզիկներ են հեռացել և հաջողությունների հասել այլ պետությունների դրոշի ներքո։ Հայաստանի առաջին օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանը 90-ականներին մեկնեց Բուլղարիա, այնուհետ մեծ հաղթանակ տարավ այս պետության դրոշի ներքո։ Հայտնի բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը Սիդնեյի Օլիմպիական խաղերից հետո մնաց Ավստրալիայում, այնուհետև մեծ հաջողությունների հասավ՝ ներկայացնելով այս պետությունը։ Հայտնիները հեռանում են, քանզի համապատասխան աջակցություն չեն ստանում պետությունից։ Որոշ դեպքերում մարզիկները նույնիսկ անտերության են մատնվում։ Սպորտային քաղաքացիությունը փոխելու հարցում մարզիկներին մեղադրելը միանգամայն ճիշտ չի լինի։ Սպորտը պրոֆեսիոնալ մարզիկի համար առաջին հերթին ապրուստի միջոց է։

Պետությունը պարտավոր է աչքի լույսի պես պահել Արոնյանի պես մարզիկներին։ Մարզիկները միջազգային հարթակում ներկայացնում են պետությունը և հաջողություններ գրանցելու համար անհրաժեշտ է համապատասխան մոտեցում և վերաբերմունք։ Ինչևէ, ունենք այն ինչ ունենք։ Օգտվելով առիթից շնորհակալություն ենք հայտնում Արոնյանին երկար տարիներ մեր երկրի պատիվը բարձր պահելու համար։ Արոնյանն արժանի էր միանգամայն այլ վերաբերմունքի պետության կողմից։ Հուսով ենք, որ ներկայացնելով ԱՄՆ-ը հայ գրոսմայստերն էլ ավելի մեծ նվաճումների կհասնի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում