Փետրվարի 26-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 171510 դեպք, որոնցից 163165-ն` առողջացած, 3183-ը` մահվան ելքով, այլ պատճառներով մահվան ելքերի թիվը 813 է: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4349 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 720629 թեստավորում:
Այսպիսով` փետրվարի 26-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման նոր 283 նոր դեպք, 4 մարդ մահացել է։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։








































