Լիբիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը հերքել է Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի որդու՝ Խամիսի մահվան լուրը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Քադաֆիի կառավարության ներկայացուցիչն ասել է, որ դրանք պարզապես «կեղտոտ հնարքներ են»:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան, Լիբիայի ապստամբներին հղում անելով՝ մի շարք միջազգային լրատվամիջոցներ և գործակալություններ հաղորդել էին, որ ՆԱՏՕ-ի հրթիռակոծության հետևանքով Լիբիայի արևմուտքում սպանվել է Քադաֆիի որդին՝ էլիտար ստորաբաժանման ղեկավար Խամիս Քադաֆին: Ի դեպ, այս տարվա մարտին լրատվամիջոցներն արդեն մեկ անգամ «թաղել էին» Խամիսին: