Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Թուրքիայի ծառայությունը. Ով կօգտվի դրանից Հայաստանում

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չավուշօղլուն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին և հայտարարել, թե դատապարտում են «ռազմական հեղաշրջման փորձը» և ընդհանրապես դեմ են ցանկացած ռազմական հեղաշրջման: Առերևույթ Անկարայի մի «ցավը» պարզ է՝ 2016-ի հուլիսին ռազմական հեղաշրջման փորձ արեց Թուրքիայի զինվորականությունը Էրդողանին հեռացնելու համար, սակայն նույն Էրդողանի խոսքով՝ Ռուսաստանը իրեն ժամանակին զգուշացրեց վտանգի մասին, և զինվորականներին ընդամենը 15 րոպե չբավականացրեց Էրդողանին ձերբակալելու համար:

Ի դեպ, մի խիստ ուշագրավ զուգադիպություն էր այն, որ 2016-ի հուլիսի 15-ի գիշերը թուրքական հեղաշրջման փորձին արդեն 16-ի գիշերը Հայաստանում հաջորդեց ՊՊԾ գնդի գրավման, զինված ապստամբության փորձը, որի վերաբերյալ դատավճիռն, ի դեպ, հրապարակվեց նախօրեին: Սա ևս մի հատկանշական հանգամանք է, որ առնվազն առաջացրել է հարցեր՝ կապված ներքաղաքական զարգացումների հետ: Իհարկե, երեկ դեռ որևէ մեկը չէր սպասում, որ դրանք կարող են ակնթարթային արագությամբ գերհասունանալ այսօր:

Վերադառնալով Թուրքիայի դիրքորոշմանը՝ ակնհայտ է, որ Անկարան փորձում է իր դիրքորոշումով խաղալ Հայաստանի ներքին իրողությունների վրա: Թուրքիայում անշուշտ հիանալի ուսումնասիրել են հայաստանյան հետպատերազմական ներքին քննարկումներն ու հռետորաբանությունը և արձանագրել, թե ինչ շեշտադրումներ կան Թուրքիայի առումով: Ըստ այդմ անկասկած արձանագրել են, որ այն, ինչ Հայաստանում կաջակցի Թուրքիան, կարժանանա ընդդիմության հակառակ վերաբերմունքին, և այն, ինչ կդատապարտի Թուրքիան, փաստարկ կդառնա ընդդիմության ձեռքին: Ասել կուզի՝ երբ Թուրքիան դատապարտում է Հայաստանի ԳՇ հայտարարությունը, ապա այն ողջունած արմատական ընդդիմությունը մեծ հավանականությամբ Թուրքիայի այդ դիրքորոշումը կդարձնի իր ձեռքին փաստարկ, թե՝ «տեսեք, Անկարան դեմ է Նիկոլ Փաշինյանի հեռացմանը, հետևաբար մենք իրավացի էինք, որ Փաշինյանը գործում է թուրքական շահերի ծիրում»:

Թուրքերը անշուշտ ուշադրությամբ հետևել են այդ հռետորաբանությանը անցած ամիսների ընթացքում, և ակնառու է, որ դատապարտելլով «ռազմական հեղաշրջումը», այսպես ասած՝ Փաշինյանի անուղղակի աջակցության տոնայնությամբ հայտարարություն անելով՝ իրականում հմտորեն, իրենց բնորոշ հնարամտությամբ յուղ են լցնում նրա ընդդիմախոսների կրակին:

Պետք է հետևել, թե ովքե՞ր են օգտվելու Հայաստանում Թուրքիայի այդ «ծառայությունից»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում