«Յուրաքանչյուր ոք պետք է ստանձնի իր պարտականությունները: Եվս մեկ անգամ կրկնում եմ։ Երբ վարչապետը հայտարարում է, որ ինքը առաջին պատասխանատուն է նոյեմբերի 9-ի պարտության համար, նա պետք է քաղաքական բովանդակություն տա այս հռչակագրին։ Դա նշանակում է հրաժարական տալ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ֆրանսիայում բնակվող քաղաքագետ Կայծ Մինասյանը։
Նրա խոսքերով՝ Նիկոլ Փաշինյանն անում է այն, ինչում մեղադրել էր իր նախորդներին ՝ պետության հաշվին ռեժիմ փրկելը.«Ես նաև առաջարկում եմ Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանին և Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին սկսել հանդարտության կոչ անել՝ համատեղ հռչակագրում, համաձայն որի՝ երկու իշխանությունները կոչ են անում հարգել հասարակական կարգը և պնդում հրաժարական տալ վարչապետին և կառավարությանը և Սահմանադրությանը համապատասխան անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Հանուն զոհված զինվորների եկեք չգնանք ռազմական պարտության, քաղաքացիական պատերազմի անպատվության կամ « ձախողված պետության » (failed state) հետ »,-եզրափակեց նա։











































