Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության նիստում հայտարարել է երկու փոխվարչապետների նշանակման մասին:
Նոր կաբինետում փոխվարչապետի պաշտոնը պահպանել է ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին: Փոխվարչապետ է նշանակվել նաև ֆինանսների նախարար Իվանե Մաչավարիանին:
Գեորգի Գախարիայի կառավարությունում փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնում էր Մայա Ցկիտիշվիլին, որը լքել է ենթակառուցվածքների և տարածաշրջանային զարգացման նախարարության ղեկավարի պաշտոնը:
Վրաստանի խորհրդարանը փետրվարի 22-ին հաստատել է Ղարիբաշվիլիի գլխավորած նոր կառավարության կազմը: Նախկին վարչապետ Գեորգի Գախարիան հրաժարական էր տվել ընդդիմադիր Նիկա Մելիայի կալանավորման վերաբերյալ դատարանի որոշման կատարման հետ կապված իշխող թիմի հետ տարաձայնությունների պատճառով: