ԱՄՆ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը, լրագրողների հետ զրույցում, հայտարարել է, որ Իրանի միջուկային խնդրի հետ կապված իրավիճակում ԱՄՆ իշխանությունների համբերությունը վաղ թե ուշ կսպառվի:
«Վաշինգտոնի նպատակն է ապահովել, որ մենք կրկին ունենանք իրանական միջուկային ծրագրի ստուգելի և մշտական սահմանափակումներ, որպեսզի Իրանը չկարողանա միջուկային զենք ձեռք բերել … Սպիտակ տան համբերությունն անսահման չէ», – հայտարարել է նա: