New York Post-ը հրապարակել է հատվածներ ԱՄՆ ԿՀՎ նախկին ղեկավար Ջեյմս Վուլսիի և կոմունիստական Ռումինիայի արտաքին հետախուզության գեներալ-լեյտենանտ Իոն Պաչեպայի «Վիշապ» Գործողություն». Կրեմլի գաղտնի պատերազմը Ամերիկայի դեմ» համատեղ գրքից, որոնք վերաբերում են ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Ֆ. Քենեդիի սպանությանը։
«Քենեդիի մարդասպան Լի Հարվի Օսվալդը ՊԱԿ-ի սպա էր … 1957 թվականից, երբ նա ծառայում էր Ճապոնիայում ԱՄՆ ՌԾՈւ-ում … Օսվալդը ցանկանում էր մնալ ԽՍՀՄ-ում, բայց նրան համոզեցին վերադառնալ ԱՄՆ` Քենեդիին սպանելու համար, ում Խրուշչովն արհամարհում էր»,- նշվում է գրքում: