Friday, 26 04 2024
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների

Հեղափոխական օրակարգը իր տեղում է․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ փետրվարի 23-ին, հարցազրույց է տվել 1in.am-ին: Ստորև ներկայացնում ենք մի հատված այդ հարցազրույցից:

Նվեր Մնացականյան– Ո՞ւր է հեղափոխական օրակարգն այսօր:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան– Հեղափոխական օրակարգն իր տեղում է: Ընդհակառակը, տեսեք ինչ լայնածավալ փոփոխություններ են տեղի ունենում դատաիրավական համակարգում:

Նվեր Մնացականյան– Երեք տարի անց:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան– Փոփոխությունները, բարեփոխումները պետք է լավ մտածված լինեն, որովհետև միշտ էլ հավանականություն կա, որ հոնքը սարքելու փոխարեն աչքն էլ կհանվի:

Նվեր Մնացականյան– Բայց նաև միաժամանակ մի զարմացեք, թե ինչու է ակտիվանում կապիտալի իշխանությունը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան– Կապիտալի իշխանությունն ակտիվանում էլ է, պասիվանում էլ է, այս ընթացքում եղել է ամենատարբեր իրավիճակներ, և մեր սկզբունքը պետք է լինի՝ հետևողականորեն շարունակել բարեփոխումների կուրսը: Ի վերջո, տեսեք՝ մենաշնորհների վերացման դաշտում ահռելի փոփոխություններ են տեղի ունեցել: Այն շուկաները, որտեղ կողքից որևէ մեկը չէր կարող մտնել, այսօր ազատորեն մարդիկ ներմուծում են ինչ ուզում են, արտահանում են ինչ ուզում են: Եվ  այս առումով, այո, բարեփոխումների կուրսը գուցե այնքան արագ տեղի չի ունեցել, բայց օրինակ բանակի օրինակով ես ցույց տվեցի նաև, թե ՝ ինչու: Որովհետև միշտ եղել է այդ վակուումի առաջ կանգնելու մտավախությունն անվտանգային այս միջավայրում: Բայց հիմա մենք ունենք իրողություններ,  և  պետք է բարեփոխումներին նոր ընթացք ու նոր տեմպ տանք: Այս իրավիճակը, առաջին հերթին տնտեսական անկումը, որը, իհարկե, ոչ միայն պատերազմի հետևանք է, այլև՝ կորոնավիրուսի ճգնաժամի:

Տեսեք, 2018 թվականի մայիսին տեղի է ունեցել, այսինքն հաղթել է հեղափոխությունը, և եղել է կառավարություն՝ առանց խորհրդարանական մեծամասնության, և խորհրդարանական համակարգն անընդհատ տորպեդահարել է կառավարությանը: Մեր կառավարությունն ունեցել է մեկ ամբողջական ոչ ֆորսմաժորային տարի՝ 2019 թվականը: Եվ եկեք տեսնենք, թե ինչ իրադարձություններ են տեղի ունեցել 2019 թ.-ի ընթացքում՝ վերջին տասնամյակի համար տնտեսական աննախադեպ աճ: 2020 թ.-ի մարտից սկսվել է կորոնավիրուսի համավարակը: Եկեք հիշենք, թե ամավարակը կառավարելու առիթով մեր կառավարության նկատմամբ ինչ ծավալի քննադատություն էր: Դարձյալ ասում եմ՝ կային երկրներ, որոնց օրինակն ամենօրյա ռեժիմով, կներեք արտահայտությանս,  մեր աչքն էին մտցնում, ամեն օր, ամեն Աստծո օր, օրը մի քանի անգամ: Մենք այդ ժամանակ ասում էինք, որ մեր կանխատեսումներով՝ բոլոր երկրները գալու են նույն իրավիճակի առաջ կանգնեն: Եվ այն երկրները, որոնց օրինակը մեր աչքն էին մտցնում՝ այսօր կորոնավիորսի համավարակի հետ կապված աղետալի վիճակում են ու ոչ մեկ չի հիշում դրա մասին, ոչ մեկ չի հիշում՝ ինչ էինք իրենց ասում 2020 թ.-ի հուլիսին, օգոստոսին և այլն և այդպես շարունակ:

Նվեր Մնացականյան – Աչքով չտանք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իհարկե, համաձայն եմ լիարժեք, որովհետև համավարակ է ի վերջո, չի կարելի ընթացքը կանխատեսել, բայց  կարծում եմ, որ մեր կառավարությունը լավագույնս է կառավարել կորոնավիորսի համավարակը: Այո, մենք կորոնավիորսից ունենք 3000-ից ավելի մահվան դեպք, բայց ո՞ր երկիրն է, որ չունի: Այո, կային մեզ հետ համեմատելի երկրներ, որոնց, օրինակ,  հուլիսին մահվան թվերը 10 անգամ ավելի պակաս էին, քան մերը, բայց այսօր նրանք մահվան թվերով և դեպքերով շատ ավելի առաջ են քան Հայաստանը, վատ իմաստով, ցավալի է, իհարկե, որ ստիպված ենք այսպիսի օրինակներ բերել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում