Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի Սոչիում կայացած հանդիպումն ավարտվել է, հաղորդում է «Առաջին լրատվականի» Telegram-ալիքը:
Բանակցությունները տևել են ավելի քան 6 ժամ: Հստակ ժամանակացույց չի եղել: Ղեկավարները հասցրել են քննարկել տնտեսական խնդիրները և կորոնավիրուսի համավարակի դեմ համատեղ պայքարը:
Բացի այդ, Պուտինն ու Լուկաշենկոն միասին սահել են դահուկներով, սնոուբորդով, այնուհետև ընթրել են: Կրեմլից հանդիպման հետ կապված պաշտոնական հայտարարություններ դեռ չեն եղել: