Monday, 22 06 2026
Կարապետյանը կզբաղվի իր կալուգյան գործերով, իսկ խմբակցության կուռացիան կհանձնի Քոչարյանին
Ամենաթողություն է սա. հեղափոխությունը կավարտվի, երբ իշխանության բոլոր ճյուղերը ծառայեն քաղաքացուն
Ռուսաստանը անկախ Հայաստան երբեք չի ընդունի, մյուս կողմից՝ մեզ երբեք չի ներվի շրջադարձը դեպի ՌԴ
Մոսկվայի սպառնալիքը կոնկրետ և հասցեական է
Թբիլիսիի մետրոյում ռելսերի վրա ընկնելու հետևանքով երիտասարդ կին է մահացել
«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան
07:30
Մերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում

Բայդենը դիտարկում է Իրանի դեմ պատժամիջոցների մեղմացման հնարավորությունը. ԶԼՄ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը դիտարկում է Դոնալդ Թրամփի օրոք Իրանի նկատմամբ սահմանված սահմանափակող միջոցների մեղմացման հնարավորությունը՝ միջուկային գործարքը «վերակենդանացնելու» ձգտումով, հայտնում է Times պարբերականը՝ վկայակոչելով աղբյուրը:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, պարբերականը նշում է, որ «չնայած Բայդենի վարչակազմը պնդում է, որ ցանկանում է սկզբում նստել բանակցությունների սեղանի շուրջ, կան նշաններ, որ պատժամիջոցների մեղմացումը սարերի հետևում չէ»:

«Պատժամիջոցների մեղմացումը որոշակիորեն մոտ է։ Այսօր կամ վաղը չէ։  Բայց այն մոտ է»,- պարբերականին հայտնել է ազգային անվտանգության ոլորտի լավատեղյակ աղբյուրը։

Ավելի վաղ Bloomberg գործակալությունը, վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրներ, հայտնել էր, որ Բայդենի վարչակազմը մի քանի տարբերակ է քննարկում, թե ինչպես կարելի է հեշտացնել Իրանի ֆինանսական վիճակը՝ առանց այդ երկրի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները հանելու:

Ավելի վաղ ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Ստանոն հայտնել էր, որ Եվրամիությունը ինտենսիվ խորհրդակցություններ է անցկացնում ԱՄՆի մասնակցությամբ իրանական միջուկային գործարքի շուրջ ոչ պաշտոնական հանդիպում անցկացնելու հնարավորության շուրջ: ԱՄՆն, իր հերթին, հայտարարել է, որ շահագրգռված է Իրանի հետ բանակցություններում ԵՄ հովանու ներքո եւ միջազգային միջնորդների «վեցյակի» մասնակցությամբ, որի մեջ մտնում են Մոսկվան եւ Պեկինը: Ի պատասխան Վաշինգտոնի հայտարարության՝ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն ընդգծել է, որ «վեցյակը» դադարել է գոյություն ունենալ այն բանից հետո, երբ ԱՄՆն դուրս է եկել միջուկային գործարքից՝ մնացել են միայն հինգ միջնորդներ, եւ նշել է հակաիրանական պատժամիջոցների վերացման անհրաժեշտությունը:

2015 թվականին «վեցյակի» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) եւ Իրանի միջև կնքված Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը, որը ենթադրում է պատժամիջոցների վերացում՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց՝ որպես Թեհրանի կողմից միջուկային զենք չստանալու երաշխավորություն, երեք տարի էլ գոյություն չունեցավ. 2018-ի մայիսին ԱՄՆը հայտարարել էր դրանից միակողմանի դուրս գալու եւ Թեհրանի դեմ խիստ պատժամիջոցների վերականգնման մասին:

Իրանը 2019 թվականին, գործարքից ԱՄՆի դուրս գալուց ուղիղ մեկ տարի անց, հայտարարել է համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով 2020 թվականի սկզբին միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների, ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում