Ավստրիական Ինսբրուկի բժշկական համալսարանի մասնագետները հայտարարել են, որ կորոնավիրուսով հիվանդացածների մոտ հիվանդության նկատմամբ ձևավորված իմունիտետը պահպանվում է 8 ամիս, հաղորդում է Euronews-ը:
Գիտնականները COVID-19-ի նկատմամբ իմունիտետն ուսումնասիրել են Ավստրիայի Իշգլ լեռնադահուկային հանգստավայրում կորոնավիրուսով վարակված մարդկանց մոտ:
«Հետազոտողները պարզել են, որ կորոնավիրուսի ախտորոշման թեստի դրական պատասխան ստացած մարդկանց մոտ 90%-ը նոյեմբերին ևս վիրուսի նկատմամբ հակամարմիններ է ունեցել»,- ասվում է հաղորդագրությունում:
Միևնույն ժամանակ, ծրագրի ղեկավար Վեգենե Թամիր Բորենան նշել է, որ ստացված արդյունքները հաստատվում են նաև այլ երկրների նմանատիպ ուսումնասիրությունների արդյունքներով:









































