Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օգոստոսի 9-ին աշխատանքային այցով մեկնում է Սոչի։ Այս մասին նշված է Կրեմլի պաշտոնական կայքում։
Ալիևին Սոչի է հրավիրել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Սոչիում Մեդվեդևն ու Ալիևը քննարկելու են ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։
Վերջին անգամ Ալիևն ու Մեդվեդևը հանդիպել էին հունիսին՝ Կազանում և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ քննարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։









































