Դովեղ գյուղի բնակիչները «Հանուն Հանրապետության» ղեկավար մարմնի անդամ, անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ հանդիպմանը կարևորեցին կայունությունը: «Ստաբիլ բան պետք ա լինի. վարկ ենք վերցնում, խոզ առնում, ու մինչև աճացնում ենք էդ խոզին, ու գալիս ա միսը ծախելու ժամանակը, մսի գինն իջնում է: Այ տենց սնանկանում ենք»,- ասացին նրանք:
Գյուղացիները պահանջեցին, որ կառավարության անդամները հաճախակի գնան գյուղ, ոչ թե դեպքից դեպք. «Ուրախ ենք, որ դուք եկել եք: Ձեր նման մարդիկ պետք ա հաճախ գան, որ մեր ձենը տեղ հասցնեն ու գնան ասեն, թե մենք ինչ հոգս ունենք»:
Մանրամասն՝ տեսանյութում:








































