Այս տարվա հունիսին, նախորդ տարվա հունիսի համեմատ, ՀՀ-ում աշխատավարձերն աճել են 4.9%-ով այն դեպքում, երբ հուլիսի 12-ամսյա գնաճը կազմել է 6.3%:
Ի՞նչ նշանակություն ունի սա ՀՀ տնտեսության համար:
Այս հարցը «Առաջին լրատվականը» տվեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանին:
«Երկար ժամանակ է արդեն, ինչ գները ավելի արագ են աճում, քան աշխատավարձը կամ բնակչության եկամուտները: Որպես դասական տնտեսագիտություն՝ սա նշանակում է, որ մարդկանց ռեալ աշխատավարձը նվազում է, իսկ սա նշանակում է, որ Հայաստանի բնակչությունը գնալով աղքատանում է. սա ամենապարզ բացատրությունն է, որ պետք է տրվի:
ՀՀ կառավարությանը չի հետաքրքրում իր քաղաքացիների բարեկեցության բարձրացման հարցը»,- ասաց տնտեսագետը:











































