Նիդեռլանդների Սինթ-Ուենրոդ քաղաքի թռչնաբուծական ֆաբրիկայում թռչնագրիպի դեպքեր են գրանցվել, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նիդեռլանդների գյուղատնտեսության, բնության և սննդի հարցերով նախարարությունից հայտնել են, որ հնարավոր է՝ սա լինի հիվանդության խիստ վտանգավոր տեսակ:
Այդ թռչնաֆաբրիկայից 1 կմ շառավղի վրա կա ևս երկու թռչնաֆաբրիկա: Վիրուսի տարածումը խոչընդոտելու համար այդ թռչնաֆաբրիկաներում բոլոր թռչունները՝ շուրջ 122 հազար հավ, ոչնչացվելու են:
3 կմ շառավղի վրա գտնվող յոթ թռչնաֆաբրիկաների համար պարբերաբար թեստավորում կանեն՝ տեսնելու, վարակման դեպքեր կա՞ն, թե՞ ոչ:





































