Friday, 26 04 2024
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել

Արցախի՝ մայր Հայաստանից օտարման վտանգ կա

Արցախի Ազգային ժողովի պատգամավորները շրջանառության մեջ են դրել «Լեզվի մասին» 2013 թվականին ընդունված օրենքում փոփոխությունների նախագիծ։ Նախագծով նախատեսվում է ռուսերենը ևս դարձնել ԱՀ պաշտոնական լեզու։

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը խրախուսում է հայերեն և ռուսերեն լեզուներով հրատարակությունները, մամուլը, ինչպես նաև հայերեն և ռուսերեն դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, տեղեկատու, գիտամեթոդական, գիտահանրամատչելի գրականության ստեղծումը»,-  նշված է նախագծում: Որպես հիմնավորում նշվում է. «Հաշվի առնելով Արցախի և Ռուսաստանի մշակութային, ռազմական, տնտեսական հարաբերությունների  պատմական հիշողությունը և այն փաստը, որ բազմաթիվ արցախցիների համար շփման երկրորդ լեզու է հանդիսանում ռուսերենը` կարևոր ենք համարում նոր որակի հարաբերությունների վերաարժևորումը և նոր օրակարգի ձևավորումը: Այս համատեքստում առաջնահերթ ենք համարում ռուսաց լեզվի կարգավիճակի բարձրացումը, ինչն անհրաժեշտ  պայմաններ կստեղծի բոլոր ոլորտներում համագործակցությունը խորացնելու համար, իսկ տեսանելի ապագայում կնպաստի  իրավական շրջանակներում հարաբերությունների զարգացմանը: Արցախում ռուս խաղաղապահների երկարաժամկետ ներկայության և բազմաթիվ սոցիալական և հաղորդակցային խնդիրների համատեղ լուծման անհրաժեշտության ըմբռնումը, շինարարության, առողջապահության, կրթության և գիտության ոլորտներում  համագործակցությունը պահանջում են ռուսաց լեզվի դերի վերագնահատում»:

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ անկախ մեր ցանկությունից՝ հետպատերազմյան իրողություններն Արցախում այնպիսին էին, որ իշխանությունը փաստացիորեն ռուս խաղաղապահ կոնտինգենտի ձեռքերում է: «Հասկանալի է, որ այդ մարդիկ ոչ միայն  խաղաղապահ առաքելություն են իրականացնում, այլև ապրում են, կլինեն այնպիսիք, որ իրենց ընտանիքները կտեղափոխեն այնտեղ։ Այսինքն՝ միայն լեզվի խնդիրը չէ, երկարաժամկետ ապագայում մենք ժողովրդագրության խնդիր կունենանք։ Այս կոնտինգենտը, լինելով այնտեղ, կցանկանա, որ ռուսաց լեզվին   կարգավիճակ տրվի, որովհետև միայն հայոց լեզվով շփումները  հասկանալի չեն լինի։ Չեմ  կարծում, որ իրենց գործունեությունը հինգ տարով սահմանափակվելու է,  ու բնական է, որ Ռուսաստանը պետք է նման հետաքրքրություն ցուցաբերեր։ Խնդիրն այստեղ ժողովրդագրական պատկերի փոփոխությունն է»,- «Առաջին լրատվական»- հետ զրույցում ասաց նա։

Ըստ նրա՝ այն, որ Արցախը քաղաքակրթական առումով արդեն սահմանազատվում  է մայր հայրենիքից, արդեն խնդիր է. «Անկախ նրանից՝ ռուսերենն Արցախում կդառնա պետական լեզու, թե ոչ, պետք է ամեն կերպ հնարավոր լինի քաղաքակրթական, փոխհարաբերությունների առումով հայկական պահել Արցախը։ Կա վտանգ, որ երկարաժամկետ հեռանկարում հնարավոր է Հայաստանի ու Արցախի քաղաքակրթական զարգացման ուղիների իրարից հեռացում։ Սա շատ վատ հեռանկար է, և հնարավոր է  Արցախի առհասարակ օտարում Հայաստանից»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում