Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի կազմում:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Թիմին է միացել 23-ամյա ուկրաինացի հարձակվող Օլեգ Կոժուշկոն։ Կոժուշկոն հանդես է եկել ուկրաինական «Դնեպր», «Չեռնոմորեց» և «Կոլոս» ակումբներում։