ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) 2020 թվականին հարուցել է 911 վարչական վարույթ. 744-ը սեփական նախաձեռնությամբ, 167-ը՝ դիմումի հիմքով։
Հայտնաբերված խախտումների վերացման համար տնտեսավարող սուբյեկտներին տրվել է 270 կարգադրագիր, խախտման բացակայության հիմքով՝ 500 վարույթ կարճվել է։ Այս մասին տեղեկացնում է Տեսչական մարմինը:
2020 թվականին Դեղերի շրջանառության վերահսկողության ապահովման ոլորտում հարուցվել է 283 վարույթ, Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության ապահովման ոլորտում՝ 187, Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության ապահովման ոլորտում՝ 292, Աշխատանքային օրենսդրության վերահսկողության ապահովման ոլորտում 149 վարչական վարույթ։









































