Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաստատել է, որ կորոնավիրուսի հարավաֆրիկյան շտամը սովորականից ավելի վարակիչ է, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
ԱՀԿ-ի արտակարգ հիվանդությունների ստորաբաժանման տեխնիկական թիմի ղեկավար Մարիա վան Կերկհովեն նշել է, որ դա չի ազդում հիվանդության ծանրության վրա:
«Այս շտամն ավելի վարակիչ է, ինչպես և բրիտանականը»,- ասել է նա:
Կերկհովեն շեշտել է, որ վիրուսի տարածումը դանդաղեցնելու համար պետք է շարունակել հետևել սանիտարական կանոնների պահպանմանը:










































