Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հաղորդել է, որ «Միացյալ ազգային շարժման» նախագահ, ընդդիմադիր Նիկա Մելիայի կալանավորումը հետաձգվել է երկրի վարչապետ Գեորգի Գախարիայի հրաժարականի պատճառով:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան պատրաստվում է հրաժարական է տալ՝ Մելիայի կալանավորման հարցով կառավարության հետ ունեցած տարաձայնությունների պատճառով:
Մելիան և ընդդիմադիր կուսակցության այլ ներկայացուցիչներ թաքնվում են նրա գրասենյակում: