Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևն ասել է, որ Ռոսպոտրեբնադզորն ու Առողջապահության նախարարությունը պետք է ուշադրություն դարձնեն աշխատանքային միգրանտների՝ հատկապես նրանց, ովքեր աշխատում են ծառայությունների ոլորտում, կորոնավիրուսի դեմ պատվաստումներին:
«Մասնավորապես նրանց, ովքեր զբաղված են սպասարկման ոլորտում»,- ասել է Մեդվեդևը միգրացիոն քաղաքականությանը նվիրված խորհրդակցության ժամանակ:
Նա հիշեցրել է, որ միգրանտները նույնպես տարածում են վիրուսը, ինչպես և շրջապատում գտնվող բոլորը, ուստի նրանք պետք է լինեն համապատասխան գերատեսչությունների ուշադրության կենտրոնում:








































