Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի որդին սպանվել է ՆԱՏՕ-ի կողմից իրականացված հրթիռակոծության հետևանքով: Այս մասին France Presse գործակալությանը հայտնել են ապստամբների ներկայացուցիչները: Ապստամբների հետախուզության տվյալներով՝ սպանվածների ցուցակում է Խամիս Քադաֆիի անունը, որին արդեն «մեկ անգամ սպանել էին» այս տարվա մարտին, սակայն այդ լուրը հերքվել էր:
Al-Jazeera հեռուստաալիքը հաղորդում է, որ Խամիսը և ևս 32 հոգի զոհվել են Լիբիայի արևմտյան շրջանում: Հայտնիէ որ այս տարվա մայիս ամսին լրացել էր Խամիս Քադաֆիի 28-ամյակը: Խամիսը հայտնի է նրանով, որ փորձ է արել բարեփոխել բանակը, իսկ վերջերս գլխավորել է հատուկ ստորաբաժանումներից մեկը: Նա համարվել է Մուամար Քադաֆիի ամենավստահելի մտերիմներից մեկը:
Հիշեցնենք նաև, որ ՆԱՏՕ-ի ռմբակոծության հետևանքով զոհվել են Քադաֆիի երեք թոռները: Համենայնդեպս, այդպես է պնդում Լիբիայի կառավարությունը:










































